Դեպի վեր

«Դհոլի բանալի» գրքի շնորհիվ պատանի դհոլահարները նոտաճանաչ կդառնան

bravo.am06/19/2021, 11:30

«Դհոլի բանալի» գրքի շնորհիվ պատանի դհոլահարները նոտաճանաչ կդառնան

«Դհոլ նվագելու արվեստին տիրապետելու համար երաժշտական նուրբ ականջի բացակայությունը լուրջ խոչընդոտ է, քանի որ հայկական ժողովրդական հարվածային այս գործիքի կատարողական ռեսուրսը չափազանց լայն է»,- այս մասին մեզ հետ զրույցում փաստեց դհոլի լավագույն վարպետ Սերգեյ Խաչատրյանը, ով առավել հայտնի է Էֆո բեմական անունով:Կատարողական ու դասավանդման գործընթացում հանդիպած դժվարությունները Էֆոյին դրդել են իր ուսերին վերցնել տարիների բացը լրացնելու բարդ աշխատանքը՝ կյանքի կոչելով ուսումնական մի ձեռնարկ, որը հենարան ու օգնական կլինի ապագա դհոլահարներին եւ որպես բանալի կօգնի բացել դհոլին անթերի տիրապետելու բոլոր անհայտ էջերը։ Նրա հեղինակությամբ լույս տեսած «Դհոլի բանալի» առաջին ուսումնական ձեռնարկում դհոլահարը ներկայացրել է այս երաժշտական գործիքին տիրապետելու առանձնահատկությունները եւ դրա կարեւոր դերն ու նշանակությունը հայ երաժշտարվեստում:

5


Ոլորտի մասնագետները միաբերան պնդում են, որ իր տեսակի մեջ եզակի ձեռնարկն իսկապես, դհոլին տիրապետելու լավագույն բանալին է։

«Մինչ այժմ մեր երաժշտական ուսումնական հաստատություններում դհոլ նվագել էին սովորեցնում առանց նոտագրության: Նման ձեռնարկի անհրաժեշտությունը առանձնահատուկ էր զգացվում, քանի որ աշակերտներն ու ուսանողներն էլ ծանոթ չէին երաժշտական տերմինաբանությանը: Այդ ամենը փորձել եմ պարզ ու մատչելի լեզվով ներկայացնել «Դհոլի բանալի» ձեռնարկում, որը դարձել է ե՛ւ նոր սերնդի, ե՛ւ հմուտ երաժիշտների սեղանի գիրքը»,- վստահաբար շեշտեց դհոլի անվանի վարպետ Սերգեյ Խաչատրյանը՝ Էֆոն։

Լինելով դհոլ արտադրող վարպետ՝ Էֆոն իր ստեղծած դասագրքում մանրամասն ներկայացնում է հայկական դհոլ նվագելու առանձնահատկություններն ու հմտությունները: Ուսումնական ձեռնարկում հեղինակը ներկայացնում է հայկական դհոլի ամենակարեւոր առանձնահատկությունները, ինչպես նաեւ կատարման տեխնիկայի առավել պատկերավոր օրինակները` մետրո-ռիթմիկ մոդելների տեսքով, որոնք տիպաբանորեն կապված են դհոլ նվագելու բնույթի հետ:

5


Ձեռնարկը բաղկացած է մի շարք բաժիններից` ձայնի վերարտադրման տեխնիկա, նոտաների նշագրում, դհոլի տերմինաբանություն, երաժշտական տարրական տեսություն, վարժություններ, էտյուդներ... Գրքում ներկայացված դասավանդման նյութերի, ռիթմիկ հնչերանգների առանձնահատկությունների հիմքում ընկած են հեղինակի ստեղծած կատարումները եւ հայկական էթնիկ ավանդական երաժշտության նմուշները։

«Այսուհետ, պատանի դհոլահարները նոտաճանաչ կդառնան»,- ուսումնական ձեռնարկը ձեռքին հպարտությամբ արձանագրում է Էֆոն ու հավելում․«Այս ձեռնարկը շատերին կօգնի խորապես ծանոթանալ դհոլին տիրապետելու առանձնահատկություններին եւ էապես կնպաստի մեզանում կատարողական արվեստի զարգացմանը»:

Ըստ Էֆոյի՝ դհոլի պրոֆեսիոնալ տիրապետումը հետագայում հնարավորություն կտա կատարողներին հանդես գալու նաեւ էստրադային, նույնիսկ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով:

5


Էֆոն, հայկական ժողովրդական երաժշտությունը վարպետորեն միահյուսելով ժամանակակից մեղեդիների եւ ռիթմերի հետ, ազգային նվագարանները ճանաչելի է դարձնում աշխարհի հեղինակավոր բեմերում։

Շարունակելով հայ ժողովրդական կատարողական արվեստի բարի ավանդույթները՝ 2013 թվականին ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր