Դեպի վեր

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում հայ պատվիրակի տեսահոլովակի շնորհանդեսն ու հետաքրքիր մանրամասները

bravo.am11/5/2019, 11:42

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում հայ պատվիրակի տեսահոլովակի շնորհանդեսն ու հետաքրքիր մանրամասները

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ի հայաստանյան տեսահոլովակն արդեն պատրաստ է եւ հասանելի է մրցույթի յութուբյան պաշտոնական էջում: Այս առիթով տոնական միջոցառում էր կազմակերպվել մեր երկրի պատվիրակության կողմից, որի ժամանակ էլ առաջին անգամ ներկայացվեց նոր հոլովակը: Պրեմիերային ներկա էր ինչպես Հայաստանը ներկայացնող 12-ամյա Կարինա Իգնատյանը, այնպես էլ նախորդ տարիների մեր մասնակիցները, նրանց երկրպագուները, հայտնի հյուրեր եւ լրագրողներ: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել է եւ զրուցել մեր երկրի պատվիրակության անդամների հետ:

26


«Colors of Your Dream»՝ այսպես է կոչվում երգը, որը նոյեմբերի 24-ին Լեհաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է մեր երկրի պատվիրակը: Նրա մասնակցությամբ հոլովակն էլ նույնքան գունավոր ու պայծառ է ստացվել, որքան երգը: Նկարահանումները, ինչպես պարզեցինք, իրականացվել են Ռուսաստանում, թեեւ ողջ ընթացքը տաղավարային է եղել: Հայաստանյան պատվիրակության ղեկավարներն ասում են՝ պարզապես տեխնիկական հնարավորությունների առումով դժվար թե նույն արդյունքը ստացվեր այստեղ նկարահանելու դեպքում:«Այս անգամ մեր ռուսաստանաբնակ գործընկերների հետ ենք աշխատել եւ իրականում սպասվածից լավ է ստացվել. գրաֆիկական լուծումներով, գունավոր տեսահոլովակ է, եւ հուսով եմ՝ բոլորին դուր կգա: Ամեն դեպքում մեզ շատ է դուր եկել. Կարինային ու իր երգին համապատասխան տեսահոլովակ ենք ստացել: Ռեժիսորն էլ Անգելինա Միռոշնիչենկոն է»,- մեր զրույցում նշեց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավարներից Անուշիկ Տեր-Ղուկասյանը:

26


Նրա գործընկերն էլ` Դավիթ Ծերունյանը, ով համատեղ ղեկավարում է պատվիրակությունը, իր խոսքում ասաց, որ շատ քիչ ժամանակ ունեին հոլովակն ու բեմադրության կոնցեպտը ներկայացնելու համար: Տասն օրվա ընթացքում հասցրել են նկարահանել եւ ընտրել այն ռեժիսորին, որը պիտի Կարինայի եվրատեսիլյան ելույթի բեմադրությունն իրականացնի.«Եվրոպայից, Ռուսաստանից եւ Հայաստանից առաջարկներ ենք ունեցել մի քանի ռեժիսորների կողմից եւ ի վերջո ընտրել ենք հայ ռեժիսորի առաջարկած տարբերակը: Ունե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր