Դեպի վեր

ԱԺ փոխնախագահ․ Շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանում մեկ տարի առաջ այս օրը

azatutyun.am04/23/2019, 3:36

ԱԺ փոխնախագահ․ Շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանում մեկ տարի առաջ այս օրը

«Ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ օրվա կապակցությամբ և ասել, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում մեկ տարի առաջ, և Հայաստանի ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցել է իր որակի, իր տեսակի և պատմության մեջ իր հաղթանակների առավելության հերթական ապացույցն է հանդիսանում այդ իրադարձությունը», - ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի», - մեկ տարի առաջ այս օրը տարածվեց նախագահության տասը տարիներից հետո իշխանությունն արդեն որպես վարչապետ պահած Սերժ Սարգսյանի հրաժարականի գրավոր տեքստը։

«Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը», - հայտարարեց Սարգսյանը, որը ընդամենը մեկ օր առաջ հրաժարվել էր բանակցել իր պաշտոնավարման դեմ փողոցային պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հետ: Խորհուրդ էր տվել նրան գալ օրինական դաշտ՝ հանդիպման վայրից հեռանալով՝ «Դուք Մարտի 1-ից դասեր չեք քաղել» հայտարարությամբ։

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանի» անդամ Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ ժողովրդի ակնկալիքները հեղափոխությունից չեն արդարացվել։

«Ժողովուրդը հեղափոխություն չարեց, որ ընդամենը մթնոլորտային օդի փոփոխություն լինի, ժողովուրդը հողափոխություն արեց ամենաառաջինը այն իրավաչափ ակնկալիքով, որ իր կյանքի պայմանները շատ տեսանելի ապագայում տեսանելի զարգացում ունենան, փոփոխություն ունենան, դրական աճ նկատվի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր