Դեպի վեր

Քանի դեռ ժողովուրդն ասում է՝ ինչ ուզում է անեն, ես իմ 10.000 դրամն եմ վերցնելու, վատ է ապրելու

asekose.am01/18/2018, 11:30

Քանի դեռ ժողովուրդն ասում է՝ ինչ ուզում է անեն, ես իմ 10.000 դրամն եմ վերցնելու, վատ է ապրելու

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ հնարավոր նախագահի, վարչապետի հարցը մանր խնդիր է, սրանց հետևից ընկնելով՝ մենք բաց ենք թողնում շատ կարևորները:

«Այնպես չէ, որ նրանք օդից են ընկնելու: ՀՀԿ-ն ապրիլի 2-ին հաղթել է խորհրդարանական ընտրություններում և ինքն է որոշելու ամեն ինչ: Ասենք Գալուստ Գրիգորիչն է լինելու, դրանից ի՞նչ է փոխվելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Նրա հետ կարծես լուռ համաձայնեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով միանգամից անդրադարձավ այլ հարցի, որն է վաղը՝ հունվարի 19-ին «Ելք» դաշինքի «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսի ներքո անցկացվող երթին:

«Չեմ հավատում «Ելք»-ի նախատեսած երթի անկեղծությանը: Եթե իրոք ժողովրդին օգնելու խնդիր է դրված, կարծում եմ, որ նախաձեռնող քաղաքական ուժը պետք է կարողանա համախմբել ամբողջ քաղաքական դաշտին: Նախօրոք պետք է հանդիպեին նրանց ու հասարակական կազմակերպությունների հետ: Ի դեպ, սա ավելի շուտ պետք է որևէ հասարակական կազմակերպություն կազմակերպեր, քանի որ քաղաքական հարց չէ»,-նշեց Ռուբեն Հակոբյանը:

Այստեղ նրա հետ չհամաձայնեց Կարեն Քոչարյանը:

«Այստեղ օրենսդրական հարց են ուզում լուծել, քանի որ թանկացումները հենց այնպես չեն եղել: Ցանկանում են օրենքը հետողորմյա անել»,-ընդգծեց քաղտեխոնոլոգը՝ շեշտելով.

«Շատ քաղաքական շարժումներ սկսվել են սոցիալական հարցեր բարձրացնելուց: Մինչև ժողովուրդը չհասկանա, որ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր