Դեպի վեր

Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ.1990թ. ջարդերի դատապարտումը միջազգային կառույցների կողմից

armenpress.am01/14/2020, 11:30

Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ.1990թ. ջարդերի դատապարտումը միջազգային կառույցների կողմից

1988 թ.-ից սկսվել էր 1905 և 1918 թ. կոտորածներից հետո արդեն Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայերի երրորդ խոշոր ջարդերի ալիքը, որը պետք է դառնար վերջինը դարերով այդտեղ ապրող հայկական բնակչության համար: Երկու տարվա ընթացքում շուրջ 250 հազարանոց համայնքի մեծ մասը բռնագաղթել էր Բաքվից և հարակից ավաններից: Քաղաքում մնացել էր շուրջ 30 հազար հայ բնակիչ՝ մասամբ տարեցներ, միայնակ, հիվանդ կամ անապահով մարդիկ, որոնք չէին կամենում կամ պարզապես չէին կարողացել հեռանալ, ինչպես նաև նրանց լքել չցանկացած մերձավորները: Ջարդերի վերջնական ալիքը սկսվեց 1990 թ. հունվարի սկզբից և մեծ թափ ստացավ հունվարի 13-19-ի ընթացքում: Հայերի շրջանում գրանցված զոհերի վերաբերյալ ստույգ տվյալները մինչ օրս ամբողջությամբ հայտնի չեն: Եղած փաստերը թույլ են տալիս խոսել մինչև 500 կորուստի մասին, որոնց մի մասը մահացել են Բաքվից բռնագաղթելուց հետո՝ ստացած վերքերից և վնասվածքներից: Բաքվից գաղթած հայերը մնացին առանց որևէ գույքի, զրկվեցին իրենց բնակարաններից և ունեցվածքից:

Ջարդերի վերաբերյալ համապատասխան քաղաքա-իրավական գնահատականը մինչ օրս չի տրվել, ինչը հանգեցրել է հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից այլ հանցագործությունների և քսենոֆոբիայի քաղաքականության խորացմանը։ Ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական Ճակատ» շարժման կողմից՝ Խորհրդային Ադրբեջանի անմիջական աջակցությամբ և թողտվությամբ իրագործված անմարդկային գործողությունները միջազգային քրեական իրավունքով նախատեսված ծանրագույն հանցագործությունների շարքին են դասվում, ինչի մասին են վկայում բազմաթիվ անհերքելի վկայություններ ու փաստեր, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների դատապարտող բանաձևերը։

ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի անդամության թեկնածու Եվգենի Պրիմակովը 1990թ. մարտի 5-ին ԽՍՀՄ ԳԽ փակ նիստում հայտարարել է.

«Մենք ականատես եղանք, թե ինչպես ստեղծված իրավիճակում սկսված գազանաբարո հակահայկական ջարդերը հանգեցրին հազարավոր մարդկային զոհերի։ Հաշված օրերի ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զրկվեցին օթևանից և բռնի տեղահանվեցին հանրապետությունից»։

ԽՍՀՄ պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Յազովը ադրբեջանական «Լիդեր» ՀԸ-ին տված հարցազրույցում նշել է, որ Մ. Գորբաչովը իրեն, ՆԳ նախարար Վ. Բակատինին, ՊԱԿ ղեկավար Վ. Կրյուչկովին կանչել է իր մոտ և ասել, որ Բաքվում իրադրությունը լարված է, [Մ. Գորբաչովը] հեռախոսազրույց է ունեցել Բաքու գործուղված Պրիմակովի և Գիրենկոյի [ԽՄԿԿ Կոմկուսի Կենտկոմի անդամ Անդրեյ Գիրենկո] հետ, որոնք կարծում են, որ Բաքվում շտապ պետք է արտակարգ դրություն հայտարարել, քանի որ ադրբեջանցիները հայերին պատուհաններից ցած են նետում, մեծ արյան հոտ է գալիս»։

Բաքվի հայերի ջարդերը դատապարտվել են նաև ԱՄՆ կոնգրեսականների, Եվրախորհրդարանի, միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից:

1990թ. հունվարի 18-ին ԱՄՆ մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել Մ. Գորբաչովին, որում անհանգստություն են հայտնել Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերի կապակցությամբ:

ԱՄՆ փախստականների հանձնաժողովի տնօրեն Բիլ Ֆրելիքը 2002թ. փետրվարին ԱՄՆ փախստականների ընդունման ծրագրի շրջանակներում ԱՄՆ Կոնգրեսի արդարադատության հանձնաժողովում ներկայացրած «ԱՄՆ փախստականների ընդունման ծրագրի» վերաբերյալ հաշվետվության մեջ նշել է, որ 2000թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ՝ Մոսկվայում ապրել է Ադրբեջանից գաղթած մինչև 2000 էթնիկ հայ փախստական, «նրանք տարհանվել են Բաքվից 1990թ. հակահայկական ջարդերի (pogroms) հետևանքով...»։

2014թ. մարտի 1-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը, վերջինիս գործընկերներ Բրեդ Շերմանը, Թոնի Քարդենասը, Աննա Էշուն և Քեթրին Քլարքը դատապարտել են Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերը: Բ. Շերմանը իր հայտարարությունում, մասնավորապես, նշել է, որ Հայկական փոքրամասնության դեմ լարվածության սկիզբ են դարձել Սումգայիթի ջարդերը՝ Կիրովաբադի և Բաքվի հակահայկական վայրագությունների ալիքով, որոնք ավարտվել են ավելի քան 390 հազար հայ բնակիչների բռնի արտաքսումով։

2011թ, 2013թ., 2014թ. և 2015թ. ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, այդ թվում՝ Ադամ Շիֆը և Դեյվիդ Սիսըլին, անդրադառնալով ադրբեջանահայության ջարդերին, կոչ են արել խստորեն դատապարտել Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի կոտորածները (massacres Սենատորներից Հարի Փիթերսը իր հայտարարության մեջ նշել է. «Հայերի կոտորածները (massacres) կանգ չառան Սումգայիթում, այլ շարունակվեցին մայրաքաղաք Բաքվում՝ 1990թ.։ ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է այդ շրջանի ջարդերը»։

Եվրախորհրդարանը երեք անգամ՝ տարբեր բանաձևերով, դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացված հայերի ջարդերը. 1988թ. հուլիսի 7-ի բանաձևում արձանագրվել է, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրադրությունը հանգեցրել է Սումգայիթում և Բաքվում հակահայկական բռնություններին, ինչը սպառնում է Ադրբեջանում բնակվող հայերի անվտանգությանը։ Հատկանշական է, որ բանաձևում Եվրախորհրդարանը, հաշվի առնելով նաև հայերի ջարդերը, իր աջակցությունն է հայտնել «հայկական փոքրամասնության՝ Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու պահանջին»։ Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Խորհրդային իշխանությունն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD477.5480.5
EUR526531
RUR7.687.72
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր