Դեպի վեր

Երբ լսում եմ մանկություն բառը, անմիջապես հիշում եմ մի դեպք, որը ճակատագրական եղավ ինձ համար. Արթուր Համբարձումյան

slaq.am01/24/2020, 6:36

Երբ լսում եմ մանկություն բառը, անմիջապես հիշում եմ մի դեպք, որը ճակատագրական եղավ ինձ համար. Արթուր Համբարձումյան

Օրեր առաջ ես մի հոդված կարդացի՝ «Բարեգործ ու օրինակելի զինվորը» վերնագրով, որը պատմում էր, թե ինչպես է ժամկետային զինծառայող Արթուր Համբարձումյանը իր համախոհների՝ զինակից ընկերների հետ օգնում հաշմանդամներին, ամանորյա նվերներ բաժանում մանկապարտեզի սաներին, միևնույն ժամանակ հերոսաբար ու նվիրումով պաշտպանում հայրենիքի սահմանի իրեն վստահված հատվածը: Ես սկսեցի փնտրել զինվորին: Ու պարզեցի, որ նա ավարտել է ժամկետային զինծառայությունը, բայց չի հեռացել բանակից, այլ անցել է պայմանագրային ծառայության և այսօր հյուսիսարևելյան սահմանի դիրքերից մեկի ավագն է:

-Արթուր, զինակից ընկերներդ այնքան են քեզ գովել, որ ես ուզում եմ ամեն ինչ իմանալ քո մասին: Արի սկսենք մանկությունից:

-Երբ լսում եմ մանկություն բառը, անմիջապես հիշում եմ մի դեպք, որը ճակատագրական եղավ ինձ համար: Երկու տարեկան էի, բակում խաղալիս մեր աքլորը հարձակվեց վրաս ու սկսեց կտցահարել: Մոտակայքում հակառակի պես ոչ ոք չկար, ոչ ոք չէր լսում ճիչերս: Երբ ինձ ազատեցին աքլորի ճանկերից, արդեն ուշ էր: Ես կորցրել էի խոսելու ունակությունը, լեզուս կապվել էր: Մերոնք ինձ որ բժշկի մոտ ասես չտարան, բայց օգուտ չեղավ: Մինչեւ յոթերորդ դասարան: Յոթերորդ դասարանում միանգամից լեզուս բացվեց:

-Մինչեւ յոթերորդ դասարան չե՞ս խոսել:

-Դպրոցական տարիներին կակազելով կարող էի ինչ-որ բան հասկացնել: Ես հոգեպես մեկուսացա, ներամփոփվեցի: Երբեմն փորձ էի անում մարդկանց պատմել իմ գլխում պտտվող մտքերը, բայց երբ տեսնում էի, թե նրանք ինչպես են լարվում իմ կակազելուց, դադարում էի խոսել: Իրականում, ես խաղաղ մարդ եմ, բայց խոսքով հաղորդակցվելու անկարողությունը ինձ դարձրել էր կռվարար: Ես իմ մանկությունն ու պատանեկությունն անցա երազելով:

-Երազում էիր խոսե՞լ:

-Գիտե՞ք ինչով են տարբերվում միմյանցից երազանքներն ու նպատակները:

-Ինչո՞վ:

-Նպատակի կողքին այն իրականացնելու հնարավորություններն են, երազանքի կողքին ապրում է հրաշքի սպասումը: Ու հավատը, որ հրաշք է լինելու:

-Դու ի՞նչ էիր երազում:

-Իմ երազանքները պտտվում էին այս համազգեստի շուրջ, որ հիմա հագիս է: Ես չէի կարողանում խոսել, չէի կարողանում պատմել դասերս, թեև պարտաճանաչորեն սովորում էի, բայց… երազում էի իմ զորքն ունենալ, ուսադիրներ կրել:

Հետո, ինչպես և սպասում էի, հրաշք եղավ: Յոթերորդ դասարանում անակնկալ լեզուս բացվեց: Ու իմ կյանքը փոխվեց միանգամից: Փոխվեց իմ կարգավիճակը՝ տանը, բակում, դպրոցում, ընկերական շրջապատում: Երբ սկսեցի խոսել, մարդիկ ճանաչեցին ինձ…

-Արթուր, դու որտե՞ղ ես մեծացել, որտե՞ղ է քո տունը:

-Արթիկում: Մի քաղաքում, որտեղ մարդիկ արտաքուստ իրենց բնության պես սառն են ու խիստ, բայց հոգիները տուֆ քարի պես արեւագույն է ու տաք: Մեկ տարի անց՝ ութերորդ դասարանում պատահեց երկրորդ ճակատագրական հաջողությունը՝ հանդիպեցի իմ ռազմագիտության ուսուցչին՝ ընկեր Կարապետյանին, որն անմիջապես նկատեց ինձ, իմ սերը բանակի հանդեպ: Նա մտավ հոգիս, ճանաչեց ու սիրեց ինձ:

Ես ծնվել եմ Մոնթե Մելքոնյանի մահվան օրը, հենց այն ժամին, երբ նա զոհվեց: Այս զուգադիպությունն ինձ թվում էր խորհրդավոր ու լի թաքուն ուղերձներով: Մտածում էի, որ ես առաքելություն ունեմ: Ու սպասում էի իմ ժամին:

-Հատկապես՝ ինչի՞ն:

-Յոթերորդ դասարանից սկսած՝ ես պատրաստվում էի իմ կյանքի ամենամեծ իրադարձությանը՝ զորակոչվելուն: Մարզվում էի, պատմական ու ռազմական գրքեր էի կարդում: Եվ պատկերացրեք իմ ապրումները, երբ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովն ինձ ուղարկեց կենտրոնական հանձնաժողով: Ես խնդրում էի բժիշկներին, համոզում էի, որ առողջ եմ, բայց… ապարդյուն: Տարկետման թերթիկը տվեցին ձեռքս եւ ինձ ճամփեցին տուն: Սարսափելի հուզված էի, բայց ես այնպիսի դժվարություններ էի հաղթահարել կյանքում, տարկետումն ի՞նչ էր, որ ինձ կոտրեր: Բժիշկներն ասել էին, որ սրտիս խնդիրները հիմնականում գիրությունից է (ես 130 կգ էի այդ ժամանակ), ուստի սկսեցի եռանդով մարզվել ու հետեւել սննդակարգիս:

-Այսինքն՝ դիետա պահեցի՞ր:

-Այո՛, շատ քիչ էի ուտում ու մեկ տարում 30 կիլոգրամ նիհարելուց հետո հերթական զորակոչին, չսպասելով, որ տարկետման երեք տարիները լրանան, դիմեցի զինկոմիսարիատ՝ ինձ զորակոչելու խնդրանքով: Բժշկական հետազոտության ժամանակ բժիշկները ինչ-որ հիվանդություններ արձանագրեցին ու կրկին տարկետում տվեցին: Ես շարունակեցի բուժվել ու կոփել մարմինս: Հոգիս առողջ էր ու հավատով լի, հույսը ուժ էր տալիս: Ու ես հաղթեցի. տարկետման երեք տարին չլրացած՝ զորակոչվեցի: Չեմ ուզում պատմել ապրումներս, երբ զորահավաքակայանում սիրտս ստուգելիս բժիշկները կասկածանքով ինչ-որ բան էին փսփսում, խորհրդակցում էին: Մոտեցա, ասացի, որ ես ոչ մի խնդիր չունեմ, կարող եմ վազել, թռչել, մագլցել՝ առանց հոգնելու… մի խոսքով, հասա վիճակահանության փուլ ու… այ քեզ բան՝ ընկա Հայաստանի ամենահարավային շրջանը: Հիմա զինվորականներին խնդրում եմ, որ ինձ Արցախ տանեն, բանի տեղ չեն դնում: Հետո (գլուխները պրծացնելու համար) ասացին՝ հասիր զորամաս, այնտեղ զեկուցագիր կգրես, կտեղափոխեն Արցախ: Հասա ու ընկա «դժոխք»: Ես Արթիկի սառնամանիքին սովոր տղա, այնտեղ՝ շոգ, տոթ: Էդքանն էլ քիչ էր, ինձ ուղարկեցին շարային վաշտ՝ որպես կապավոր: Ես իրենց ասում եմ՝ ինձ Արցախ ուղարկեք, իրենք նույնիսկ սահման չեն ուղարկում, ուղարկում են շարային վաշտ:

Մի խուրձ զեկուցագիր էի գրել՝ Արցախ տեղափոխվելու խնդրանքով, ու երբ գնդի հրամանատարի գլուխը շատ տարա, ասաց՝ թող քո ծնողները դիմում գրեն, գցեն նախարարի փոստարկղի մեջ: Երկար սպասելուց հետո տեսա՝ նախարարությունից պատասխան չկա, Ձեզ ֆեյսբուքով նամակ գրեցի:

-Ի՞նձ, չեմ հիշում, դա ո՞ր թվին էր…

-2014: Բնականաբար, չեք հիշի: Ես Ձեզ բացատրում եմ, թախանձագին խնդրում եմ, որ օգնեք ինձ Արցախ՝ առաջնագիծ տեղափոխվել, Դուք նամակս կարդում եք ու սմայլիկ եք ուղարկում:

-Արթուր, ես հավանաբար ուրախացել եմ, որ անծանոթ մի զինվոր, մի հզոր տղա ուզում է շտաբային ծառայությունը փոխել սահմանապահի ծառայությամբ:

-Հրամանատարն ասաց՝ մեզ էլ են քաջ զինվորներ պետք, ու այստեղ էլ վտանգավոր դիրք կա, արի Արցախի մասին մոռացիր, գնա էդ դիրքը պաշտպանիր: ….Ինչ վտանգավոր, ադրբեջանցիները հեռադիտակով հազիվ էին երեւում: Բայց ես հեռահար երազանքներ ունեի բանակի հետ կապված ու համակերպվեցի:

-Ի՞նչ հեռահար երազանքներ…

-Դե, պիտի մնայի բանակում, սպայի կոչում ստանայի: Այդ պատճառով էլ հիմա սովորում եմ համալսարանում:

– Ես էլ ասում եմ՝ ապագա դեղագործն ի՞նչ գործ ունի բանակում:

-Իմ տարերքը ԱԿՍ ավտոմատն է, ես գերազանց եմ կրակում, բայց ՌՊԿ գնդացիրն էլ վատը չէր, ու հետզհետե սկսեցի սիրել զենքս: Մեր դիրքը նու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր