Դեպի վեր

Այս պոռթկման ամենակարևոր արդյունքը Զանգեզուրի փրկվելն էր. «Սասնա ծռեր»

asekose.am02/18/2019, 10:00

Այս պոռթկման ամենակարևոր արդյունքը Զանգեզուրի փրկվելն էր. «Սասնա ծռեր»

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Թրքաբոլշևիկյան գաղութային համակարգի դեմ 1921 թ. փետրվարի 18-ի հերոսական ապստամբությունն ազգային արժանապատվության և պետականություն ունենալու իրավունքի վկայական է:

Փետրվարյան ապստամբությունը նաև ապացույց է, որ հայության Սարդարապատյան հաղթանակները ոչ թե պատմական պատահականություն էին, այլ ազգին բնորոշ առաքինի հատկանիշների օրինաչափ դրսևորումների արդյունք:

Փետրվարյան ապստամբութունը, նույնիսկ պարտված լինելով, կուտակեց և պահպանեց Սարդարապատյան հաղթանակներով վերստեղծված պետականության հաջորդ վերածննդի լիցքն ու ռեսուրսը:

Փետրվարյան ապստամբությունը ռազմաքաղաքական և իրավաքաղաքական առումներով ամբողջացրեց և ամրագրեց Լեռնահայաստանի հերոսական ոգորումի իմաստն ու նպատակադրումը՝ լինելու և մնալու Հայկական պետականության կազմում: Որովհետև այս պոռթկման ամենակարևոր արդյունքը Զանգեզուրի փրկվելն էր. այն չտրվեց Ադրբեջանին և մնաց որպես Հայաստանի մաս, ինչի շնորհիվ Հայաստանը պահպանեց իր սահմանը Իրանի հետ, ճեղքեց թուրքական շրջապատման վտանգը, հնարավորություն ստացավ 70 տարի Խորհրդային Միության կազմում գոյատևելու միութենական հանրապետության կարգավիճակով, իսկ 1991 թ. Խորհրդային Միության լուծարումից հետո ստանալու անկախություն և դառնալու միջազգային իրավունքի սուբյեկտ:

Փետրվարյան ապստամբությունը՝ Լեռնահայաստանի հերոսամարտի հետ միասին, ցույց տվեց, որ 1-ին Հանրապետությունն ամենևին էլ դատապարտված չէր, եթե դրանց բովանդակությանն ու տրամաբանությանը համահունչ կ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր