Դեպի վեր

Եթե Արցախ-Հայաստան-Սփյուռք միատեսակ օրակարգով շարժվենք, հաղթանակներ կգրանցենք

yerkir.am12/5/2021, 7:06

Եթե Արցախ-Հայաստան-Սփյուռք միատեսակ օրակարգով շարժվենք, հաղթանակներ կգրանցենք

«Ակամայից հիշեցի այն օրը, երբ Արցախի կուսակցությունները, Արցախի ժողովուրդը նշում էին ՀՅԴ 125 ամյակը: Ելույթ ունեցողներից մեկն այն միտքն էր արտահայտել, թե ՀՅԴ-ն առանց օրակարգի կուսակցություն է, և ես իմ ելույթի ժամանակ հակադարձեցի՝ ո՛չ, համամիտ չեմ. ՀՅԴ-ն 130 տարուց ավել է՝ առաջնորդվում է օրակարգով, այն է՝ հայոց ցեղասպանության ճանաչում, Արցախի դատ, անվտանգության հարցեր: Այդ օրակարգը դուք եք վառ պահել»,- այս մասին դեկտեմբերի 2-ին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ նշել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Մեծ աշխատանք է կատարվել ու կատարվում Սփյուռքում, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում: Մոտ 2,5 տասնամյակ դրսում մեզ դիմավորում են մեր դաշնակցական ընկերները: Ձեր առաքելությունը շատ մեծ է, խորհրդաժողովի բոլոր մասնակցիներին հաջողություն եմ մաղթում :

Նշեմ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին առաջին հայացքից էլ երևում էր, որ սկսվել է ղարաբաղա-ադրբեջանական 3-րդ պատերազմը: Շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ, որ այդ պատերազմին մասնակցում էին Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, շատ այլ երկրներ: Արցախը չի պարտվել Ադրբեջանին, Արցախը պարտվել է հենց այդ ուժերին: Եթե չլիներ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ի՞նչ կլիներ Արցախում, միանշանակ ասեմ ՝ կարող էր այսօրվա խորհրդաժողովը Ստեփանակերտ քաղաքում չլինել:

Մեր ժողովուրդը գտնվում է սթրեսի մեջ, որից դուրս գալու համար ժամանակ է պետք: Մենք կորցրել ենք մեր հայրենիքի ¾-ը, բայց ամուր ենք կանգնելու մնացած մեկ քառորդի վրա և բարձրացնելու ենք մեր ձայնը՝ Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Շահումյանը, Գետաշենը...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր