Դեպի վեր

Զգուշացիր ավտոմեքենայից կամ Երևանում շարունակվում է գոլդ համարանիշներով թանկ ավտոմեքենաների թալանը

shamshyan.com12/10/2018, 3:24

Զգուշացիր ավտոմեքենայից կամ Երևանում շարունակվում է գոլդ համարանիշներով թանկ ավտոմեքենաների թալանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ավտոմեքենաների թալանման մի քանի դեպքեր են տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ին ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Տերյան փողոցի բնակիչ, 32-ամյա Քրիստինա Լիսենկոն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք դեկտեմբերի 8-ի 16:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի 15:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների օգտագործմամբ գողացել են Սարյան փողոցի վրա կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 01 OT 111 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:

Երեկ՝ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 42-ամյա Հարություն Հովհաննիսյանը և հայտնել, որ դեկտեմբերի 8-ի ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 04: 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վաղարշյան փողոցում գողացել են իրեն պատկանող Mercedes G 500 մակնիշի 20 ՍP 001 համարանիշի ավտոմեքենայի հետևի և առջևի լուսարձակները, ինչպես նաև առջևի լուսարձակները ծածկող պլաստմասե թիթեղները:

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 39-ամյա Հակոբ Ավետիսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 22:30-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում դռան ապակին կոտրելու միջոցով Բաղրամյան պողոտայում կայանված Mercedes CLK 68 TT 800 համարանիշի ավտոմեքենայի միջից գողացել են իրեն պատկանող «Լենովո» տեսակի պլանշետը, դրամապանակը, ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր