Դեպի վեր

«Ռուսաստանի հետ հարաբերություններում կարևոր նրբություն կա». Հրանտ Տէր-Աբրահամեան

1in.am07/2/2020, 4:48

«Ռուսաստանի հետ հարաբերություններում կարևոր նրբություն կա». Հրանտ Տէր-Աբրահամեան

Քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս, Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի հետ հարաբերություններում կարևոր նրբություն կա:

Այդ հարաբերությունների խնդիրը, նպատակը պետք է լինի մեր ինքնիշխանությունը: Բայց այդ հարաբերությունների խնդիրը և նպատակը երբեք չպետք է լինի Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ Հայաստանի ներքաշումը, «հանուն ռուսական դեմոկրատիայի» «պայքարը», ընդհանրապես որևէ «արժեքային», «գաղափարախոսական» բան:

Այսինքն՝ խիստ առանձին են և նույնիսկ հակադիր են՝ Հայաստանի ինքնիշխանության հարցը հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում, և Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները, այդ թվում «ռուսական դեմոկրատիայի» հարցը և դրանց մեջ խառնվելը: Այս բաժանումը պետք է շիկացած երկաթով արվի ընդհուպ մինչև անձնական հոգեբանության մակարդակ: Փորձեմ բացատրել:

Ռուսաստանի պես մեծ տերության հետ հարաբերություններում միշտ էլ լինելու է Հայաստանի ինքնիշխանության խնդիրը: Գրեթե ֆիզիկայի օրենք է սա՝ մեծ տերությունը ձգտելու է ծավալել իր ազդեցությունն ի հաշիվ մեր և մյուսների փաստացի ինքնիշխանության: Այստեղ չկա ոչ մի ողբերգություն, սա բնական, դինամիկ պրոցես է, որը պետք է անընդհատ կառավարվի մեր կողմից, և անհրաժեշտ դիմադրություն ցուցաբերվի:

Կոնկերտ հետսովետական Հայաստանի «խնդիրն» այն է, որ համեմատած իր չափերի հետ նա ունի ինքնիշխանության ավելցուկ՝ շնորհիվ իր ռազմական հաջողության, բանակի, ազատագրված տարածքների վերահսկողության: Մեր կոնֆլիկտի գոտում չկան խաղաղապահներ՝ մենք ենք այդտեղ անվտանգության երաշխավորը: Սա մեր ավելցուկն է:

Մենք անընդհատ պաքարի մեջ ենք լինելու հանուն այս ավելցուկի: Սա կրկնեմ, ողբերգություն չէ, այլ աշխատանքային վիճակ, և ունենք ռեսուրս սրա «տակից դուրս գալու», և դեռ մի բան էլ՝ ավելացնելու: Եթե մանրամասնեմ, թե ինչու և ինչպես ունենք այդ ռեսուրսը, ապա շատ հեռու կգնամ:

Բայց միանգամայն այլ խնդիր է «արժեքայինը»: «Պուտինը չարիք է», «ռուսական դեմոկրատիան» և նման բաները քաղաքական միֆոլոգիայի շարքից են՝ մասն են գեոպոլոտիկ մեծ պայքարի: Դրանք «հավատացյալների» համար են՝ նրանց, ով պետք է լինի նման պայքարներում «զինվոր», «թնդանոթի միս» ու հետևաբար պետք է հավատա, որ այս ամենը հանուն «արժեքների» է: Սա մեզ բացարձակ չպետք է հետաքրքրի: Մենք 20-րդ դարում անցել ենք այս ամենով՝ հավատալ «դեմոկրատական Ռուսաստանին», «դեմոկրատական Թուրքիային», հավատալ, որ կարո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր