Դեպի վեր

Քննարկվում է Երեւանում մետրոյի նոր կայարան կառուցելու հարցը. կպահանջվի 75 միլիոն դոլար

armtimes.com01/11/2019, 6:00

Քննարկվում է Երեւանում մետրոյի նոր կայարան կառուցելու հարցը. կպահանջվի 75 միլիոն դոլար

Ամենայն հավանականությամբ մեկ ամսից մշակված-պատրաստ կլինի կառավարության որոշման մի նախագիծ, որը կվերաբերի Երեւանի մետրոյի զարգացման նոր սխեմային ու նոր կայարանի կառացմանը:

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի Տրանսպորտային ենթակառուցվածքների եւ շինարարության հարցերի ենթահանձնաժողովում այսօր քննարկում էր հրավիրվել Մետրոպոլիտենի զարգացման, տրանսպորտային վերգետնյա եւ ստորգետնյա այլ կառույցների շինարարության եւ վերակառուցման հարցերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էր նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Մինչ այս՝ դեկտեմբերի 14-ին, ոլորտի մասնագետների ու պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է եղել նաեւ քաղաքապետարանում, ինչից հետո հանձնարարվել է գործող մետրոյի ամբողջ կառույցն իրականացրած «Արմթունել» ընկերության իրավահաջորդ «Արթուն» ընկերությանը ներկայացնել համապատասխան առաջարկ: Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական ծրագրի դրույթներից մեկը մետրոյի առնվազն մեկ նոր կայարան կառուցելու մասին էր:

«Քաղաքապետարանում քննարկվել է Երեւանի մետրոյի հեռանկարը: Ի սկզբանե քաղաքապետը խնդիր դրեց, թե եկեք առաջին հերթին պարզենք՝ իսկ պե՞տք է ընդհանրապես շարունակել մետրո կառուցելը, որովհետեւ ժամանակները փոխվում են եւ ի հայտ են գալիս տրանսպորտային այլ միջոցներ, ընդհուպ խոսվեց, որ մի տասը տարի հետո թռչող ավտոմեքենաներ են լինելու քաղաքներում: Մեկ ժամ քառասուն րոպե տեւած քննարկումից հետո եկան այն եզրակացության, որ պետք է մետրոյի գոնե մեկ նոր կայարան շահագործման հանձնել առաջիկայում: Եվ քաղաքապետը խոստացավ հետեւյալը. ես կառավարությունում կբարձրացնեմ այդ հարցը եւ հույս ունեմ (այդ բառը կիրառեց), որ ֆինանսավորման խնդիրը առաջիկայում կփորձենք լուծել»,- մեր զրույցում ասաց «Արթուն» ԲԲԸ ղեկավար Հմայակ Հարությունյանը:

Խոսքը Աջափնյակ վարչական շրջանում Հալաբյան-Աբելյան խաչմերուկի հատվածում մետրոյի նոր կայարանի շահագործման մասին է, որը դեռ խորհրդային տարիներից մեծամասամբ՝ 70 տոկոսով, կառուցված է: Մնացած 30 տոկոսը կյանքի կոչելու համար, ըստ Հարությունյանի, կպահանջվի 75 միլիոն դոլար: Եթե իհարկե վերջնականապես որոշվի, որ երկհարկանի կամուրջ չի կառուցվելու, այլ միայն մեկ հարկ, որը անհրաժեշտ է, որպեսզի մետրոյի գնացքներն անցնեն Հրազդանի կիրճն ու հասնեն նոր կայարան: «Քաղաքապետը դրեց նաեւ այն հարցը, թե պատկերացրեք Կիեւյան կամրջի հետ ինչ-որ բան է պատահում, իսկ ինչու այստեղ նաեւ ճանապարհային կամուրջ չկառուցվի, եւ միտք հղացավ, որ Արզնի կամուրջի նման այստեղ էլ երկհարկանի կամուրջ կառուցվի, մեկը սպասարկի մետրոյին, վրայից անցնի նաեւ քաղաքային ճանապարհ»,- մանրամասնեց Հմայակ Հարությունյանը:

Բայց կամրջի երկրորդ հարկը բնականաբար հավելյալ ֆինանսներ կպահանջի առանց այն էլ ծախսատար այս գործում: Երեւանի գլխավոր ճարտարապետը դեմ էր դրան եւ առաջարկեց լրացուցիչ թանկ նախաձեռնություններով չվախեցնել կառավարությանը: Երկրորդ հարկը ներկայումս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր