Դեպի վեր

ՄԳԻՄՕ-ի ուսանող դառնալու համար հայտերը դեռ ընդունվում են. Ուսումը՝ անվճար

panarmenian.net07/2/2020, 1:54

ՄԳԻՄՕ-ի ուսանող դառնալու համար հայտերը դեռ ընդունվում են. Ուսումը՝ անվճար

2 հուլիսի 2020 - 17:52 AMT

PanARMENIAN.Net - ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների հայկական ակումբը շարունակում է ամենամյա կրթական ծրագրի մասնակցության հայտեր ընդունել: Ծրագրի շրջանակում Ակումբը ֆինանսավորում է մեկ ուսանողի ուսումը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի` ՄԳԻՄՕ-ի մագիստրատուրայում ` կազմակերպության նպատակային կապիտալի հաշվին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել՝ մինչև հուլիսի 7-ը: Կրթական ծրագրով հետաքրքրված երիտասարդները դեռ կարող են հայտ ներկայացնել։ Դրա համար պետք է ուղարկել CV, մոտիվացիոն նամակ, բակալավրի դիպլոմի պատճենը՝ գնահատականների հավելվածի հետ միասին կամ ակադեմիական առաջադիմության տեղեկանքը info.armmgimo@gmail.com հասցեին։

«Մեր գլխավոր նպատակն է մշտական աջակցություն ցուցաբերել ՄԳԻՄՕ-ի հայ շրջանավարտներին և ուսանողներին շնորհիվ հավաքական ռեսուրսների, և այս կրթական ծրագիրը մեր առանցքային նախաձեռնություններից է»,- նշել է շրջանավարտների հայկական ակումբի նախագահ Հովհաննես Առաքելյանը:

Ըստ նրա՝ Ակումբում առաջնորդվում են երկուստեք ակտիվության, նախաձեռնողականության և փոխվստահության սկզբունքներով, և ինստիտուտի յուրաքանչյուր շրջանավարտ, միանալով կազմակերպությանը, դառնում է այդ արժեքների կրողը և հայկական ուժեղ համայնքի ձևավորման ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր