Դեպի վեր

Որևէ կերպ Քոչարյանի մեկնաբանողը չեմ. Էդմոն Մարուքյան

azatutyun.am04/19/2019, 5:18

Որևէ կերպ Քոչարյանի մեկնաբանողը չեմ. Էդմոն Մարուքյան

Մինչ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը բանտից Եվրոպայի խորհրդի և Եվրամիության ղեկավարներին կոչ է անում միանալ իրեն և Հայաստանի իշխանություններից պահանջել լիարժեք պահպանել մարդու իրավունքների միջազգային ստանդարտները՝ ներառյալ արդար դատավարությունը և պաշտպանությունը խտրականությունից, ԱԺ-ում ԵԽԽՎ-ից վերջերս վերադարձած պատգամավորները պնդում են, թե միջազգային կառույցում ոչ ոք չի բարձրաձայնել Քոչարյանի նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների մասին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը վստահեցնում է, թե միջազգային գործընկերները համակարծիք են իրենց հետ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

«Ես կարծում եմ, որ նախ վերջերս, քանի որ վերադարձել ենք հենց Ստրասբուրգից, պարոն Փաշինյանն էլ այնտեղ էր, եթե նման խնդիր լիներ, այդ հարցը կբարձրաձայնվեր: Pարոն Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը փորձում է հնարավորինս թափանցիկ ձևով անցկացնել բոլոր հնարավոր հետաքննությունները, և ես վստահ եմ, որ դա ևս կիրագործվի պարոն Քոչարյանի դեպքում։ Ընդհանուր առմամբ, պետք է նաև շեշտեմ, որ հենց վերջերս ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում` մոտ մի ամիս առաջ հրապարակված, հստակ նշված է, որ Հայաստանում որևէ քաղբանտարկյալ չկա, ուստի կարծում եմ նման փորձերը՝ որակել որպես քաղբանտարկյալ, դատապարտված են, ըստ էության, անհաջողության, որովհետև, ընդհանուր առմամբ, օրակարգում ընդհանրապես այս հարցը չի քննարկվում։ Եվրոպայում շատ ընկալմամբ են մոտենում այս փոփոխություններին, ողջունում են ժողովրդավարական բոլոր փոփոխությունները և նաև ունեն մեր խոսքը, որ ամեն ինչ կատարվում է օրենքի սահմաններում, և որևէ հետապնդում որևէ մեկի հանդեպ չի իրականացվում», - նշեց Հայրապետյանը։

Նման կարծիքի են ոչ միայն իշխող խմբակցությունում, այլև խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցությունների նախագահները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անգամ հակված չէր խոսել այս թեմայով․ հարցը, ասում է, իրավական դաշտում է․ - «Որևէ կերպ Քոչարյանի մեկնաբանողը չեմ: Քոչարյանը ո՞վ է, որ ես Քոչարյանին մեկնաբանեմ։ Մարդ է, որը քրեական հետապնդման տակ է: Հայաստանի երկրորդ նախագահն է եղել, ուրիշ ոչ մի բան չկա, որ ես պետք է անպայման մեկնաբանեմ»:

«Ազատության» հարցին, որ երբ որ նա ԵԽԽՎ-ում էր, այնտեղ իրենից, որպես ընդդիմադիր պատգամավորից, որը կարող է այլընտրանքային կարծիք ներկայացնել, հետաքրքրվե՞լ են պարոն Քոչարյանը կարգավիճակով, Մարուքյանը պատասխանեց. - «Չեն հետաքրքրվել։ Նրանք ունեին հնարավորություն վարչապետին նման հարց տալու, ինչ-որ ակնարկ եղավ, եթե չեմ սխավում մի պատվիրակի կողմից, բայց ուղիղ էդպես հարց չեն տվել»։

Հարցին էլ, իսկ կասկածներ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր