Դեպի վեր

Սահմանափակումները պետք է շարունակվեն նաև ապրիլի 14-ից հետո, կարծում է Արսեն Թորոսյանը

azatutyun.am04/10/2020, 4:42

Սահմանափակումները պետք է շարունակվեն նաև ապրիլի 14-ից հետո, կարծում է Արսեն Թորոսյանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է՝ արտակարգ դրության սահմանափակումները պետք է շարունակվեն նաև ապրիլի 14-ից հետո, և նման առաջարկ է ներկայացնելու կառավարությանը։

«Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է արտակարգ դրությունը երկարացնել: Իհարկե, որոշումը կընդունվի հաշվի առնելով շատ հանգամանքներ, սակայն իմ բացման խոսքում նշված գործողությունների շարունակականությունը ապահովելու համար կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը կարևոր է», - ասաց նախարարը:

Մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունը ավարտվում է ապրիլի 14-ին: Թե ի՞նչ է լինելու այդ ժամկետի ավարտից հետո, կառավարությունում դեռ քննարկում են։

Մամուլում այսօր հայտնվել էր արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության որոշման նախագծի մի տարբերակ, որը սակայն պաշտոնապես շրջանառության մեջ դրված չէ, իսկ պարետատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ շրջանառված նախագիծը իրական տարբերակը չէ, վերջնական տարբերակ դեռ չկա, կառավարությունը դեռ քննարկում է հարցը և երբ նման որոշում լինի, ապա պաշտոնապես կտեղեկացնեն:

«Ազատության» աղբյուրները միևնույն ժամանակ հաստատում են, որ կառավարությունը հակված է արտակարգ դրության սահմանափակումները ևս մեկ ամիս շարունակելուն: Այստեղ, սակայն, իրավական մի նրբություն կա: Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է՝ օրենքը թույլ չի տալիս Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրությունը 30-օրյա ժամկետից հետո երկարաձգելու որոշում կայացնել:

«Ամբողջ հանրապետության տարածքով նույն ռեժիմով այլևս, այս օրենքի համաձայն, անհնար է շարունակել արտակարգ դրությունը», - նշեց Մարուքյանը:

Արտակարգ դրության մասին օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը, և այդ ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը պետք է դադարի:

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ անտրամաբանական կլիներ, եթե օրենքը թույլ տար երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը:

«Դա անտրամաբանական կլիներ, որովհետև եթե նման հնարավորություն թույլ տար օրենսդիրը, ապա դուրս կգար, որ ամեն 30 օրը լրանալիս կարելի է ևս 30 օրով երկարացնել և երկիրը տարիներով պահել արտակարգ դրության մեջ, եթե այդ ձևով մեկնաբանես: Այսինքն՝ մինչև 30 օրը լրանալը գաս ասես՝ «հիմքերը դեռ առկա են հայտարարելու և ևս 30 օր հանրապետության ամբողջ տարածքով եկեք արտակարգ դրությունը երկարացնենք», դա որևէ ձևով տրամաբանական չէր, և օրենսդիրը նման բան նկատի չի ունեցել նշված օրենքը սահմանելիս», - ասաց ԼՀԿ ղեկավարը:

Մարուքյանը վստահ է՝ այժմ գործող բազմաթիվ խիստ սահմանափակումներ կարելի է հանել: Օրինակ՝ թույլատրել հանրային տրանսպորտի և մետրոյի աշխատանքը, թույլ տալ նաև ոչ մթերային որոշ խանութներին աշխատել:

«Ես կարծում եմ՝ բազմաթիվ սահմանափակումներ կան, որ անիմաստ են մտցված: Օրինակ՝ ինձ որևէ մեկը չի կարողանում պատասխանել, թե ինչո՞ւ մարդիկ մարզերից չեն կարող գալ Երևանում վիրահատությունների անհետաձգելի, թե օրինակ՝ ինչո՞ւ չի կարելի գնալ իրենց դաշտերը և դաշտերում աշխատել՝ գարնանացան է և մեր երկիրը կախված է մեծա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր