Դեպի վեր

Առանց զրահաբաճկոնների և սաղավարտների մոբիլիզացիոն ռեսուրսին առաջնագիծ տանելը մահվան դատավճիռ է. գերագույն հրամանատարը կրում է ուղիղ պատասխանատվություն սրա համար․ Գ․ Նազարյան

slaq.am01/25/2021, 9:00

Առանց զրահաբաճկոնների և սաղավարտների մոբիլիզացիոն ռեսուրսին առաջնագիծ տանելը մահվան դատավճիռ է. գերագույն հրամանատարը կրում է ուղիղ պատասխանատվություն սրա համար․ Գ․ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Գեղամ Նազարյանի հոդվածը, որտեղ նա տեղեկացնում է, որ սկսում ենք նոր քաղաքացիական նախաձեռնություն՝ «Ճշմարտություն սերունդների համար»։

Նրա ձևակերպմամբ՝ դա մի կողմից լինելու է փաստահավաք խումբ, մյուս կողմից հարթակ, որտեղ իմի կբերվեն հուզող հարցերի շուրջ հանրային տեսակետներն ու գնահատականները։

Հոդվածն ամբողջությամբ` ստորև.

Ստեղծում ենք փաստահավաք խումբ, միաժամանակ նաև յուրօրինակ հարթակ, որտեղ կմեկտեղվեն պատերազմի, դրա հետևանքների, դրա հետևանքների հաղթահարման վերաբերյալ հանրային տեսակետներն ու գնահատականները: Աշխատանքներ են իրականացվելու շահառու տարբեր խմբերի հետ, այդ թվում զինվորների, զինվորականների, զոհված և անհետ կորած զինվորների ծնողների, հարազատների հետ: Անելու ենք հնարավորը մեր ստեղծած հարթակի շրջանակներում համախմբելու զոհված և անհետ կորած, ինչպես նաև գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին:

Մեր հարցերի շրջանակը ամփոփվում են հետևյալ կետերում.

1. Խաղաղ բանակցությունները միտումնավոր փակուղի բերելու Փաշինյանի գործունեության մանրամասները։

2. Ինչո՞ւ որևէ հետևություն և կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել՝ հենվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հունիսի 12-ի և պատերազմից օրեր անց արված վերլուծության հիման վրա:

3. Դեռևս սեպտեմբերի 30-ին ԳՇ պետի կողմից տեղեկացված լինելով մեր բանակի ու ռազմաճակատի իրական վիճակի մասին՝ Փաշինյանը մի քանի անգամ հանդես է եկել ուղերձներով, որոնցով ռազմադաշտ մեկնելու կոչեր է արել։

4. Փաշինյանը հոկտեմբերին հրապարակային պնդում էր, թե ինքը գիտեր, որ պատերազմը սկսվելու է, և միայն չգիտեր դրա ժամն ու կոնկրետ կոորդինատները, իսկ դեկտեմբերին ասում է ուղիղ հակառակը՝ թե պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ցածր է գնահատվել։ Ի՞նչ հրեշավոր գաղտնիք է թաքնված այս հակասության մեջ։

5. Փաշինյանը պատերազմի մեկնարկից ի վեր ունեցել է այն դադարեցնելու մի քանի իրական հնարավորություն և դա չի արել։ Փաշինյանը դրանով մահվան է դատապարտել հազարավոր տղաների, մի քանի հազար նոր վիրավորների և տարածքային ծանր կորուստների պատճառ դարձել։ Ի՞նչ հրեշավոր հանգամանքներից ելնելով է նա կայացրել նման որոշումներ։ Ինչո՞ւ նա պատերազմը դադարեցնելու առաջարկները չի քննարկել երկրի ղեկավարության հետ:

6. Հազարավոր նորակոչիկներ, չունենալով որևէ կրակային և այլ ռազմական պատրաստվածություն, տեղափոխվել են առաջնագիծ և ըստ էության դատապարտվել անխուսափելի մահվան։ Այս որոշման համար գերագույն գլխավոր հրամանատարից սկսած՝ բոլոր պատասխանատուները կրում են անձնական պատասխանատվություն, հատկապես, որ այն կրել է ոչ թե եզակի, այլ համատարած բնույթ։

7. Առանց զրահաբաճկոնների և սաղավարտների մոբիլիզացիոն ռեսուրսին առաջնագիծ տանելը, ըստ էության, մահվան դատավճիռ է։ Գերագույն գլխավոր հրամանատարը կրում է ուղիղ պատասխանատվություն սրա համար։

8. Բազմաթիվ տեղեկություններ կան, որ պահեստազորով ռազմաճակատ, այն էլ առաջին գիծ են տարվել մարդիկ, որոնք զինված ուժերում ծառայելու փորձ չեն ունեցել: Եվ ընդհակառակը՝ բազմաթիվ կամավորականներ, որոնք զինվորական համապ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր