Դեպի վեր

«Դիմադրություն» շարժման մայիսի 20-ին նախատեսված հանրահավաքը չի կայանա եղանակի պատճառով

armenpress.am05/20/2022, 4:12

«Դիմադրություն» շարժման մայիսի 20-ին նախատեսված հանրահավաքը չի կայանա եղանակի պատճառով

Ընդդիմադիրները մայիսի 20-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսած հանրահավաքը չեն անցկացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ Ֆրանսիայի հրապարակից ֆեյսբուքյան իր էջով արած ուղիղ հեռարձակմամբ:

Սաղաթելյանը նախ գոհունակություն հայտնեց օրվա ընթացքում իրականացված անհնազանդության, իրազեկման ակցիաների մասով: «Այն խնդիրները, որ մենք այսօր դրել էինք մեր առջև, ամբողջությամբ կարելի է համարել լուծված»,-հայտարարեց նա:

Ընդդիմադիրներն օրվա ընթացքում տարբեր ակցիաներ են անցկացրել: Նրանք ակցիա են իրականացրել նախագահի նստավայրի առջև, որտեղ հյուրընկալվում էր Լիտվայի նախագահը, նրան դիմավորում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ընդդիմադիրները նաև հավաքվել են Երևանում Հանրապետության հրապարակում Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվող Ժողովրդավարության հայկական ֆորումին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանությունը թույլատրեց շենքից ներս մտնել միայն ընդդիմադիր պատգամավորներին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը հյուրանոցի միջանցքից սոցցանցում ուղիղ հեռարձակմամբ դժգոհություն հայտնեց, որ իշխանական պատգամավորներին հրավիրել են, իսկ ընդդիմադիր պատգամավորին չեն թույլատրում ներկա գտնվել ֆորումին:

Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել քաղաքացիներ: Ընդդիմադիրները նաև երթով գնացել են դեպի Մատենադարան, որտեղ գտնվելիս է եղել Լիտվայի վարչապետը: Ընդդիմադիրները օրվա ընթացքում իրականացրել են տարբեր անհնազանդության ակցիաներ:

Ժամը 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված էր հանրահավաք: Սակայն «Ֆեյսբուք»-ի իր էջով ուղիղ հեռարձակմամբ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հանրահավաքը չի անցկացվելու, փոխարենը մայիսի 21-ին ժամը 18:00...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր