Դեպի վեր

Ում մեղադրանք է առաջադրվում, խոսում է հայրենասիրությունից. Ռուբեն Ռուբինյան

1in.am05/8/2020, 6:12

Ում մեղադրանք է առաջադրվում, խոսում է հայրենասիրությունից. Ռուբեն Ռուբինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

– ԱԺ քառօրյայում հատկապես վարչապետ-պատգամավոր հարցուպատասխանի ժամանակ շատ էին արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը: Մեզ անհանգստացնող բաներ կան իսկապես:

– Կարծում եմ՝ անհանգստացնող բաներ չկան, կա արհեստական օրակարգ ստեղծելու փորձ, որոշ ներքաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում ստեղծել անհանգստության ֆոն, բայց մեր պատասխանները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում առավել քան հստակ են եղել: Ոչ ոք այնքան բաց և հանգամանալից չի խոսել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին, որքան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

– Արցախյան բանակցությունների շուրջ նոր բանավեճը Սերգեյ Լավրո՞վն է բերել օրակարագ, այդպե՞ս համարենք:

– Չեմ կարծում, որ նոր բանավեճ կա կամ ընդհանրապես բանավեճ կա, ՀՀ-ում և Արցախում կա լիակատար կոնսենսուս այն տեսլականի շուրջ, թե ինչ ենք մենք ուզում հակամարտության կարգավորումից:

– Դե եթե չլիներ Լավրովի հայտարարությունը, չէին լինի այն խոսակցությունները, որոնց ականատեսն ենք:

– Ինձ թվում է՝ ակնհայտ է, որ հեղափոխության հաջորդ օրվանից իսկ սկսած՝ նախկին իշխանությունները և նրանց հետ կապված շրջանակները անընդհատ պետք է այսպիսի թեմա աճեցնեին. «Ծախում են Ղարաբաղը, այս ինչ եք անում»: Սա ընդամենը այդ շարքից է, որևէ նորույթ չկա այդ պահվածքի մեջ. փորձ է արվում Արցախի հարցը շահարկել:

– Ի՞նչ եք կարծում, այդ հարցի վերաբերյալ արտգործնախարարի պատասխանն ԱԺ-ում ինչո՞ւ չբավարարեց շատերին:

– Կարծում եմ՝ որոշ շրջանակներ երբեք բավարարված չեն լինելու, նրանց անբավարարվածության աղբյուրը այս կամ այն հարցի վերաբերյալ մտահոգությունը չէ, այլ իշխանության կորուստն է, հանցագործությունների համար պատասխան տալու հանգամանքն է: Այսինքն՝ այս մտահոգվողների մտահոգության թեման զրո հիմք ունեցող թեմա է, փորձում են արհեստական հիստերիա բարձրացնել… Պետք է փիլիսոփայորեն մոտենալ այս արհեստական աժիոտաժներին, պետք է ըմբռնել հոգեբանական խնդիրները, որ ունեն այդ շրջանակները և պետք է աշխատել… Ես տրագեդիա չեմ տեսնում, շատ սպասելի էր, որ 2018թ. մայիսի 18-ից սկսած՝ հանրապետականները պիտի ամեն ինչ դիտարկեին որպես ծուղակ և կործանում:

– Ներքաղաքական որոշակի ակտիվացումն ունի՞ այլ դրդապատճառ, քան այն, ինչի մասին խոսեցիք. հարցս վերաբերում է հեղափոխական իշխանության նախկին ներկայացուցչի քաղաքական հայտարարություններին, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանի հայտարարություններին, որոնց ֆոնին ձևավորվում է բանավեճ, մեդիայում նշվում է, որ ինչ-որ պրոցես է ընթանում:

– Չեմ կարծում, թե ձևավորվել է բանավեճ, ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից լայվեր են մտնում կամ քրեական գործերով անցնող մարդիկ լայվերով խոսում են. հասկանալի է, թե ինչու է մեդիան նայելիս տպավորություն ստեղծվում, որ դա թիվ մեկ թեման է, շատ պարզ պատճառով՝ ձեր նշած նախկին դեսպանը, որը հայտնի է որպես «նախկինի փեսա», ըստ քննարկվող լուրերի, կապ ունի Հայաստանում գործող շատ լրատվամիջոցների հետ, և բնական է, որ այդ լրատվամիջոցները պետք է լայնորեն լուսաբանեն իրենց հետ ենթադրյալ կապ ունեցողի լայվերը: Ընդհանուր առմամբ, ձեր նշած շրջանակներն ինչու են հիմա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր