Դեպի վեր

Կոնպենսացվում է քաղաքական անկայուն դրությունը և Սամվել Բաբայանի հետ գործարքը հենց այդ նպատակն է հետապնդում

1in.am05/31/2020, 1:54

Կոնպենսացվում է քաղաքական անկայուն դրությունը և Սամվել Բաբայանի հետ գործարքը հենց այդ նպատակն է հետապնդում

Արցախում  նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից իրականացվող կադրային քաղաքականությունը ուշագրավ մեկնաբանությունների և քննադատությունների տեղիք է տալիս։

Հարությունյանն իր պաշտոնում վերանշանակեց ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին, ով նախագահական ընտրությունների ժամանակ համարվում էր նրա հիմնական մրցակիցը, Արայիկ Հարությունյանի թիմակիցների կողմից պիտակավորվում էր որպես «սորոսական» և հայ-ռուսական հարաբերությունները փչացնող դիվանագետ։

Առավել ուշագրավ է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նշանակումը ԱԽ քարտուղարի պաշտոնում։ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը խորհրդարանում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ստանալով 9 մանդատ, Արայիկ Հարությունյանին ինչու՞ էր անհրաժեշտ Բաբայանին պահել իշխանության ներսում՝ քաջ գիտակցելով, որ նրա այդ որոշումը դրական չի ընկալվելու իր կողմնակիցներից շատերի, ինչպես նաև Արցախի արդեն հեռացած էլիտայի կողմից։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Արցախում ստեղծված իրավիճակը նմանեցնում է Հայաստանում 2017 թվականին առկա իրավիճակին.«Արցախի ընտրություններն, ըստ իս, նման են Հայաստանում 2017 թվականի ընտրություններին, երբ հաջող կերպով իրականացվում էր իշխանության յուրացումը։ Բայց հիմա այդ յուրացումից հետո ակնհայտ էր, որ Արայիկ Հարությունյանը խնդիր կունենա հետընտրական ժամանակահատվածում  և պետք է ստիպված լինի իր քաղաքական անկայուն դրությունը կոնպենսացնել քաղաքական գործարքների միջոցով։ Սամվել Բաբայանի հետ քաղաքական դաշինքի կնքումն, ըստ էության, այդ նպատակն է հետապնդում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Արայիկ Հարությունյանն այս փուլում պատրաստ է իշխանության որոշ հատվածներ զիջել, բայց  նպատակ ունի իր շուրջը կոնսոլիդացնել ընտրություններին մասնակցած ուժերից շատերին.«Այդ ռազմավարությունը նոր չէ, եթե հիշենք 2008 թվականին Սերժ Սարգսյանը նույն եղանակով  գործեց, երբ Արթուր Բաղդասարյանին ու Դաշնակցությանը ներգրավեց կոալիցիայի մեջ։ Դա ստանդարտ գործելաոճ է, ե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR415.5427.5
RUR4.164.36
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր