Դեպի վեր

Կինոկենտրոնը սպասում է, որ իմպերատիվ կերպով կա՛մ Հարությունյանը հրաման տա կամ՝ դատարանը. Գալստյան

armtimes.com07/12/2019, 8:48

Կինոկենտրոնը սպասում է, որ իմպերատիվ կերպով կա՛մ Հարությունյանը հրաման տա կամ՝ դատարանը. Գալստյան

Կինոռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը գրեթե մեկ տարի է՝ պայքարում է «Տատիկիս վարսեր»-ին հատկացվելիք ֆինանսավորումը վերականգնելու եւ նախագիծն իրականացնելու համար: Մինչեւ այս պահը կինոռեժիսորը ոչ մի դրական արդյունքի չի հասել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գալստյանը:

Նա նշեց, որ պայմանավորվածություն էր ձեռք բերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որ եթե բանակցությունների միջոցով հասնեն դրական եզրակացության, այսինքն, խաղաղության ճանապարհ գտնեն Ազգային կինոկենտրոնի հետ, ապա դատական պրոցեսները կդադարեցվեն:

Գալստյանը 2019 թվականի փետրվար 3-ից վերսկսած կրկնահացադուլը դադարեցրել էր նախարարի հետ հանդիպումից հետո: Ռեժիսորը Արայիկ Հարությունյանի հետ քննարկել էր Ազգային կինոկենտրոնի կողմից «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակման ու հացադուլի պահանջների ամբողջ փաթեթը, որից հետո էլ ձեռք էր բերվել վերը նշված համաձայնությունը:

«Բազմիցս նշել եմ, որ դատական պրոցեսները խնդրահարույց են, որովհետեւ միջազգային ներդրողները ներդրումների կորստի եւ ակնկալվող շահույթի համար դատեր են հարուցելու, դրա համար էր պարոն Հարությունյանը հորդորում Կինոկենտրոնի տնօրինությանը՝ խաղաղության գալ, բայց նրանք չեկան դրան, պահանջեցին, որ դատական պրոցեսով գնա: Կինոկենտրոնը սպասում է, որ կա՛մ պարոն Հարությունյանն իմպերատիվ կերպով հրաման տա կամ՝ դատարանը»,-ասաց Գալստյանը:

Ռեժիսորի փոխանցմամբ՝ Ազգային կինոկենտրոնը շարունակում է տարբեր պատճառաբանություններով դատերին չներկայանալ ու ձգձգել գործը:

«Հունիսի 26-ին ՀՀ Վարչական դատարանում պետք է կայանար Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությունն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր