Դեպի վեր

ԱՄՆ-ի հետ համատեղ պարեկախմբերի ստեղծումից հետո էլ Թուրքիան դժգոհ է Սիրիայի հյուսիսում իրավիճակից

azatutyun.am09/11/2019, 11:24

ԱՄՆ-ի հետ համատեղ պարեկախմբերի ստեղծումից հետո էլ Թուրքիան դժգոհ է Սիրիայի հյուսիսում իրավիճակից

Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը շարունակում է դժգոհություն առաջացնել թուրքական իշխանությունների մոտ անգամ ամերիկացիների հետ համատեղ պարեկային խմբերի ստեղծումից հետո: Այդ մասին երեքշաբթի օրը Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Այո, որոշ համատեղ պարեկային խմբեր արդեն իսկ գոյություն ունեն, սակայն ձեռնարկվող մյուս բոլոր քայլերը կոսմետիկ բնույթ են կրում: Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները խնդրի լուծումը ձգձգելուն միտված քայլեր է ձեռնարկում՝ փորձելով այնպես անել, որ Թուրքիան համակերպվի դրանց», - նշում էր Չավուշօղլուն:

Թուրք-ամերիկյան համատեղ պարեկային խմբերը սկսեցին գործել կիրակի օրը: Թուրքական բանակի մի շարք ստորաբաժանումներ անցած շաբաթավերջին հատեցին Սիրիայի հետ սահմանը` միանալով Թել-Աբյադ քաղաքի մերձակայքում տեղակայված ամերիկյան ուժերին: Թուրքական կողմի համոզմամբ՝ համատեղ պարեկության իրականացումը պետք է առաջին քայլը լինի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանի երկայնքով լիարժեք անվտանգության գոտիներ ստեղծելու ուղղությամբ: Անկարայում պնդում են, որ այդ գոտիների ստեղծումը հնարավորություն կտա կանխել սիրիացի փախստականների նոր հոսքը դեպի Թուրքիա:

«Մեր երկիրը չի կարողանա Սիրիայից փախստականների ևս մեկ հոսքի դիմակայել: Վերջին շրջանում Իդլիբում ակտիվացած հարձակումները, սակայն, նման ռիսկ են պարունակում: Փախստականների խնդրի միակ հարատև լուծումը Սիրիայի տարածքում ահաբեկիչներից ազատագրված գոտիների ստեղ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477.5
EUR523527
RUR7.397.5
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր