Դեպի վեր

Օպերային թատրոնը բողոքարկել է ԿԳՄՍ-ի հրամանները. դեմ են նախկին աշխատակիցներին թատրոնում վերականգնելուն

armtimes.com06/26/2019, 5:48

Օպերային թատրոնը բողոքարկել է ԿԳՄՍ-ի հրամանները. դեմ են նախկին աշխատակիցներին թատրոնում վերականգնելուն

Օպերային թատրոնը բողոքարկել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մայիսի 31-ի երկու հրամանները, որոնցով պահանջվում է աշխատանքում վերականգնել Օպերային թատրոնի իրավաբանական բաժնի նախկին պետ Քրիստինե Նաղդալյանին եւ բալետի պարող Բորիս Էմինյանին:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Օպերային թատրոնի տնօրենի ԺՊ Կարինե Կիրակոսյանը՝ նշելով, որ ՊՈԱԿ-ների մասին օրենքը տնօրենին թույլ է տալիս չկատարել վերադասի` ԿԳՄՍ-ի օրենքին հակասող հանձնարարականները, ուստի իրենք երկու հրամաններն էլ բողոքարկել են: «Նրանց այդ հրամաններն ընդունվել են օրենքի հակասություններով, մենք բողոքարկել ենք առոչինչ ճանաչելու համար»,-ասաց Կիրակոսյանը:

Չնայած նախարարության պահանջին՝ Օպերային թատրոնի նախկին աշխատակիցները թատրոնում չեն վերականգնվել եւ աշխատանքի չեն գնում: Օպերային թատրոնից մեզ բազմիցս հայտնել են, որ նրանց հաստիքները վաղուց գոյություն չունեն:

Օպերային թատրոնի տնօրենի ԺՊ-ն հայտնեց, որ բալետի պարող Բորիս Էմինյանն աշխատանքից ազատվելուց առաջ չի անցել հերթական ատեստացիան եւ եղել է բալետային խմբի վարիչ. այդ հաստիքը կրճատվել է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում: Օպերային թատրոնում վերացված է նաեւ Քրիստինե Նաղդալյանի զբաղեցրած պաշտոնը՝ իրավաբանական վարչության նախկին պետի հաստիքը:

Կարինե Կիրակոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ մշակույթի նախարարությունը, խախտելով օրենքի պահանջները, մշտապես, առանց իրավական հիմքի ու առանց որեւէ վարչական կամ իրավական ակտ ընդունելու՝ պահանջել է աշխատանքում վերականգնել Քրիստինե Նաղդալյանին եւ Բորիս Էմինյանին:

ԿԳՄՍ-ի իրավական վարչության պետ Անուշ Ղազարյանն էլ բոլորովին այլ բան է փաստում, այն է՝ եթե վերադաս մարմինը (ԿԳՄՍ-ն) օրենքին հակասող է ճանաչել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր