Դեպի վեր

Փոքրիկ իշխանից մինչեւ Դորիան Գրեյ. Արեգ Հովակիմյանը՝ իր կերպարների եւ աշխատանքի մասին

style.news.am09/24/2018, 5:48

Փոքրիկ իշխանից մինչեւ Դորիան Գրեյ. Արեգ Հովակիմյանը՝ իր կերպարների եւ աշխատանքի մասին

Վստահաբար մտածել եք այն մասին, թե որքան դժվար է դերասանի համար մարմնավորել տարբեր դերեր, բայց չէ՞ որ նա դրա համար ունի միջինում 120 րոպե: Արեգին հաջողվում է տեղավորվել կերպարի շրջանակի մեջ հաշված րոպեներում, որոնք ֆիքսվում են վայրկյանի մեջ:

Հաճախ տպավորություն է, ասես հայկական մոդելային ասպարեզի ամենայուրահատուկ ներկայացուցչի լուսանկարները սեփական բնավորություն ունեն:


Այն, որ արտաքինդ նման է թարթող կարմիր լույսի, չի՞ խանգարում արդյոք ներքինիդ բացահայտմանը: Համարու՞մ ես դա խնդիր:

Խնդիր ավելի շատ կարող են համարել այն մարդիկ, ովքեր բացահայտում են ինձ: Դա, կարելի է ասել, դիմացինի հայացքից է կախված. ինչ-որ մեկը կարող է բացահայտել, մեկ ուրիշը՝ ոչ: Այն դեպքում, երբ մարդիկ թեկուզ տեսնում են կարմիր լույսի ներքո, դա արդեն իսկ ոււրախացնում է ինձ, քանի որ կարողանում են մասամբ բացահայտել: Դե իսկ նրանք, ովքեր չեն կարողանում, ամեն բան դեռ առջեւում է:



Լուսանկարվելը քեզ համար հավերժանալու միջո՞ց է, թե՞ պարզապես աշխատանք:

Թումանյանի խոսքերը հիշեցի՝ «Մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ»: Ստացվում է, որ այդ երկուսի համադրությունն է: Լուսանկարչությունը մի աշխարհ է, որտեղ ես հավերժ երիտասարդ կմնամ: Գուցե ապագայում կլինի հնարավորություն, որ թոռներս, ծոռներս կարողանան իմ կերպարը լուսանկարներով վերականգնել: Եթե նայենք որպես աշխատանք, ես գոհ եմ մնում, երբ տեսնում եմ արդյունք, որն ինձ իրոք դուր է գալիս: Հիմա այնքան շատ ու տարբեր լուսանկարներ ունեմ, որ երբեմն ինձ զգում եմ օվկիանոսում, որտեղ արդեն խորտակվում եմ, որովհետեւ իրականում լողալ չգիտեմ:



Կպատմե՞ս՝ մոդելինգով զբաղվելու գաղափարդ ինչպես առաջացավ:

Շատ հասարակ ձեւով ամեն ինչ ստացվեց. ընկերներիցս մեկն, ով պետք է ընդունվեր օպերատորական բաժին, ինձ լուսանկարում էր, ու դա լավ փորձ էր նաեւ ինձ համար: Ու հետո ինձ խորհուրդ տվեցին, որ կարելի է ավելի լուրջ զբաղվել դրանով: Այդ ժամանակահատվածը համընկավ Օսկար Ուայլդի «Դորյան Գրեյի դիմանկարը » գիրքն ընթերցելուս հետ, ու թեեւ չեմ հավատում ճակատագիր ասվածին, բայց երբեմն համընկնումեր են լինում, երբ մի քանի ուղղություններից տարբեր ազդակներ քեզ մղում են կոնկրետ գործողության: Սկսեցի հետաքրքրվել դրանով ու որոշեցի փորձել:

Ո՞րն է կարիերայում ամենաանհավանական թվացող երազանքդ:

Եթե ամենաանհավանականներից դիտարկենք, շատ կուզեի Մարսի վրա լուսանկարների շարք ունենալ:

Գուցե սկսենք լուսնի՞ց:

Դե լուսինն էլ է հետաքրքիր, ուղղակի այնտեղ արդեն լուսանկարվել են ))): Ամեն պահը, որն անցնում է, անգին է, հենց այդ պատճառով կուզեի ուղղակի անընդհատ զբաղված լինել, անընդհատ հավերժացնել պահն ու ինձ:





Կնշե՞ս երեք հիմնական երեւույթ, որոնք օգնում են քեզ կերպարի մեջ մտնել:

Առաջինը կենտրոնանալու ունակությունն է, երբ կարողանում ես քո առաջ մի կետ տեսնել ու մեխանիկորեն ողջ ուշադրությունդ սեւեռվում է այդ կետի վրա. այդպես ավելի հեշտ է թվում կատարել առաջադրանքը: Երկրորդը՝ ինքնազգացողությունն է, նկատի ունեմ ՝ երբ զգում ես քեզ քո մարմնի մեջ: Օրինակ, պարողները զգում են իրենց ամեն մկանի աշխատանքը: Ես պատկերացնում եմ կարծես պարի մեջ եմ լուսանկարչի հետ, հաճախ օգնում է նաեւ երաժշտությունը: Երրորդը, ինչը կառանձնացնեմ ինձ համար, երեւակայությունն է, որովհետեւ հենց դա է օգնում ինքդ քեզ տեսնել լուսանկարչի աչքերով, փոխել դիտակետդ: Միայն դրա համար ժամանակին ես սկսեցի լուսանկարչությամբ զբաղվել, որպեսզի ավելի լավ հասկանամ լուսանկարչի հայացքը ու կարողանամ ինձ տեսնել նրա աչքերով:



Ինքդ էլ ասացիր, որ շատ տարբեր կերպարներ ես մարմնավորել լուսանկարներում: Իսկ դրանցից ո՞րն ես հենց դու՝ սեփական մոլորակն ունեցող փոքրիկ իշխա՞նը, թե՞ կոստյումով ու խիստ հայացքով ե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր