Դեպի վեր

Պատճառը Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռանկյունու մեջ է. քաղաքագետը՝ ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող օժանդակության սառեցման մասին

yerkir.am03/23/2020, 7:54

Պատճառը Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռանկյունու մեջ է. քաղաքագետը՝ ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող օժանդակության սառեցման մասին

«Չեմ հետևել գործընթացին, տեղյակ չեմ` կոնգրեսականներից ով ինչ տեսակետ է հայտնել, բայց հակված եմ կարծելու, որ խնդիրն առավելապես ադրբեջանաթուրքական լոբբինգի ազդեցության արդյունք է»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ-ի` Արցախին տրամադրվող ֆինանսական միջոցների դադարեցմանը, ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Քաղաքագետի կարծիքով` այսպիսի գործընթացներ միշտ էլ լինում են, և այն, ինչ տեղի է ունեցել, լոբբինգների մրցակցության արդյունք է:

«Այս պահին շահերն այդպես են դասավորվել, այսինքն` որոշումն ընդունողների մոտ այս պահին ԱՄՆ-ի շահերի մասին պատկերացումներն այդպես են դասավորվել, միգուցե մյուս տարի իրավիճակը փոխվի: Շատ բան նաև պայմանավորված է հենց պետության արտաքին քաղաքական շահերով: Հնարավոր է` ԱՄՆ-ը, եթե նպատակ ունենա ինչ-որ կերպ ավելի մեծացնել իր ազդեցությունը ռեգիոնում, և մասնավորապես, Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում, հետագայում մեծացնի աջակցությունը»,- իրադարձությունը մեկնաբանում է քաղաքագետը:

Շարունակելով միտքը, Նարեկ Գալստյանը կարծում է, որ, հնարավոր է` այս պահին ԱՄՆ-ը կոնկրետ այդպիսի մտադրություն չունի, որից էլ օգտվել են ադրբեջանաթուրքական լոբբիստները և հասել արդյունքի: Նա միաժամանակ չի բացառում, որ այս ամենը կարող է կապված լինել նաև ներքին պայմանավորվածություններով` առանձին պաշտոնյաների հետ:

«Դա նաև կարող է պայմանավորված լինլ առանձին, թիրախային կետերով, այսինքն` առանձին պատգամավորների վրա աշխտելով: Գործոնները, թե ինչու է այդպես եղելՙ շատ կարող են լինել, քանի որ սա կուլիսային պրոցես է, միանշանակ պնդել, որ հենց սա է պատճառը, ճիշտ չէ, հիմնավոր չէ: Դա այնքանով է լոբբիզմ, որքանով որ այն տեսանելի չէ», - ասաց բանախոսը:

Քաղաքագետը բացառում է, որ այս որոշումը կարող է ԱՄՆ-ի կողմից սիրաշահման ժեստ լինել` թուրք-ամերիկյան լարված հարաբերություններ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր