Դեպի վեր

Փոխնախարարը վստահեցնում է, որ գազալցակայանները շուտով կսկսեն աշխատել

azatutyun.am01/15/2021, 11:30

Փոխնախարարը վստահեցնում է, որ գազալցակայանները շուտով կսկսեն աշխատել

Հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններում դեռ երեկ մեծ հերթեր գոյացան։

Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մեկ օրով դադարեցնել Հայաստանում բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով: Որոշում է կայացվել հունվարի 13-ի ժամը 23-ից 24-36 ժամով ընդհատել գազալցակայանների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը:

Լրատվամիջոցներից ու ծանոթ-բարեկամներից գազալցակայաններում գազամատակարարման դադարեցման մասին լուրը լսելուց հետո, վարորդները գազալցակայաններ էին շտապել։

«Մինչև էրեկ մինչև ժամը 10-ը հերթ է եղել, ժամը 10-ից գազը կտրել են», - «Ազատությանն» ասաց մի վարորդ։

Մեքենան լիցքավորել ոչ բոլորն են հասցրել։ Շատերն էլ անտեղյակ, այսօր գազալցակայն հասնելուն պես մուտքն արգելող նշաններին են հանդիպել։

«Բնականաբար, որ գազ չկա, պիտի բենզինով վարենք», - ասաց տաքսու վարորդներից մեկը։

Մյուսն ասաց, թե բենզինով վարելու դեպքում 200 դրամով կթանկացնի մինիմալ ուղեվճարը։

Հունվարի 13-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունն էլ զգուշացրել էր սպառողների շրջանում գազի ու էլեկտրաէներգիայի հավանական անաջատումների մասին։

Փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր «Ազատությանն» ասաց․ - «Որևէ անջատում մինչ այս պահը չի եղել։ «Գազպրոմ Արմենիան» մեզ նաև տեղեկացրել էր, որ հնարավոր է՝ կախված սպառման իրավիճակից, դադարեցվի Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը։ Կամ համապատասխան ճնշում հնարավոր չլինի ապահովել, որպեսզի Երևանի ՋԷԿ-ը աշխատի։ Մենք անվտանգության նկատառումներից ելնելով Երևանի ՋԷԿ-ը իջացրել ենք, մինիմալ վիճակում ա աշխատում ինքը»։

2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ, գազի բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը մոտ 725 հազար է: Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 636 քաղաքային և գյուղական համայնքներում։ Վթարավերականգնողական աշխատանքների անհրաժեշտությունը առաջացել էր խողովակո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր