Դեպի վեր

Ըստ Լևոն Բարսեղյանի, Սերժ Սարգսյանի անունը այլ գործերով էլ ենք լսելու

azatutyun.am12/9/2019, 4:12

Ըստ Լևոն Բարսեղյանի, Սերժ Սարգսյանի անունը այլ գործերով էլ ենք լսելու

Սերժ Սարգսյանի անունը Մարտի 1-ի հանցագործությունների փաթեթին մասնակցության և հնարավոր մեղսակցության մասով և այլ գործերով էլ ենք լսելու, «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

«Ազատություն»․ - Պարոն Բարսեղյան, Հանրապետականը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի դեմ քաղաքական հետապնդում է:

Բարսեղյան․ - Զարմանալի կլիներ, որ Հանրապետականը չհայտարարեր այդպես: Ես իրենց հասկանում եմ մարդկայնորեն, որովհետև տասնամյակներով եղել եմ իշխանության գլուխ ինչ ուզել արել, իրենց անմեղսունակ առաջնորդի ասածով երկիրը ոնց կարողացել, էնպես ասպատակել են և հիմա մեկ էլ զրկվել են իշխանությունից: Գուցե միամիտ հույսեր են ունեցել, թե կանցնի կգնա, դե լավ կմոռանան, խաչ կքաշեն և չեն նայի, վենդետա չի լինելու արտահայտությունը բացարձակ սխալ են հասկացել, և հիմա մեկ էլ պարզվում է, որ, չէ, ինչ-որ պատասխանատվության հարցեր են բացվում: Դատավորները ձեր նշանակածներն են, քննիչները ձեր նշանակածներն են, դատախազները ձեր նշանակածներն են: Այդ երեք համակարգում փոխվել է երևի թե մի 20 հոգի, ընդամենը, ու ի՞նչ է պատահել, փաստաբանները, խնդրեմ, իհարկե, կարող եք օգտվել ձեր ունեցած փողերով փաստաբանների ծառայություններից, գնացեք և պաշտպանեք ձեր առաջնորդին: Մեղադրանքը թող փլվի, մեղադրողները խայտառակ լինեն, ոչինչ լինելու է, շատ են ողբալու և շատ են խոսելու: Դա դեռ մի չնչին բան է, ընդամենը դիզելի գործ է, իսկ այն կասկածները, որ հանրությունն ունի և ողջամտորեն ունի Սերժ Սարգսյանի մասնակցության և հնարավոր մեղսակցության մասով Մարտի 1-ի հանցագործությունների փաթեթին և ուրիշ իրադարձությունների նեգատիվ իմաստով, դրանք դեռ, ինձ թվում է, որ առաջիկայում են, և մենք կլսենք այդ մասին:

«Ազատություն»․ - Իսկ Մարտի 1-ի գործով բուն դատավարության մասին, որ այդպես էլ, ըստ էության, չի մեկնարկում, միայն մինչդատավարական փուլն է, Քոչարյանն ասում է՝ «իմ իրավունքն է միջնորդություն ներկայացնելը», մյուս կողմն ասում է՝ «միտումնավոր ձգձգում են»:

Բարսեղյան․ - Սա դատավարական, տակտիկական, մարտավարական հարց է, դրանք այդպես էլ պիտի լինեն իսկապես, որ փուլում կամենա և օրենքով չկա արգելք ու չի էլ կարող լինել արգելք՝ միջնորդություններ ներկայացնել: Պատկերացրեք 5 մեղադրյալ կոնկրետ այս խմբում և հազար ու մի միջնորդությունների առիթներ և հիմքեր դժվարանում եմ ես ասել՝ սա իրենց օգտին է աշխատում, թե իրենց դեմ, բայց իրենց իրավունքն է: սա վիճարկելու բան չէ, իսկ ընդհանուր առմամբ 800, թե 900, թե 1000 վկա ընթացքում էլ երևի էլի մի քանի 100-ը ի հայտ կգան, ընդամենը դատավարական ընթացակարգերի ժամային հաշվարկ, որ անեք կտեսնեք, որ էս ամբողջ բուն դատավարությունը առանց միջնորդությունների կարող է տևել 5-ից 6, 7 տարի, ի՞նչ անենք: Եթե վկան գործի համար ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր