Դեպի վեր

Ծաղկաձորում վաղը կմեկնարկի ավանդական դարձած Մնջախաղի միջազգային փառատոնը

azatutyun.am07/24/2017, 12:40

Ծաղկաձորում վաղը կմեկնարկի ավանդական դարձած Մնջախաղի միջազգային փառատոնը

Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Ծաղկաձորի կենտրոնական՝ Ծաղկունյաց հրապարակում, որտեղ տեղադրված է Լեոնիդ Ենգիբարյանի արձանը:

Փառատոնին ընդառաջ հրավիրած ասուլիսում Երևանի Մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը նշեց, որ բացման արարողության ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ տարբեր երկրներից եկած բոլոր մասնակիցներին՝ դիտելով նրանց փոքրիկ մանրապատումները․ - «Մեր փառատոնը մտածված է որպես ժողովրդական փառատոն, այսինքն՝ մարդկանց համար փառատոն: Թչ թե մասնագետների համար, ոչ թե սիրողների համար, ովքեր սիրում են այս կամ այն ժանրը, այլ ուղղակի մեր բնակիչների համար, մեր քաղաքացիների համար փառատոն: Որովհետև մեր հանդիսատեսի մեջ դուք կարող եք տարբեր խավերի ներկայացուցիչների տեսնել: Մեր հիմնական խնդիրը մեր բնակչությանը գեղեցիկ բան ներկայացնելն է, և հնարավորություն տալ իրենց առնչվել այս արվեստի հետ, որովհետև այս արվեստը, այս ժանրը թույլ է տալիս առանց թարգմանության տարբեր ազգերի ներկայացուցիչների ներգրավել»:

Փառատոնի ավարտին՝ հուլիսի 25-ի երեկոյան, փառատոնի բոլոր մասնակիցները փառատոնի կազմակերպիչների կողմից կպարգևատրվեն Լեոնիդ Ենգիբարյանի անվան ոսկե հուշամեդալով:

Ժիրայր Դադասյանը նշեց, որ այս տարի փառատոնին մասնակցելու են մնջախաղացներ ամենատարբեր երկրներից․ - «Եվ կրկին մեր հավատարիմ մասնակիցները, որ անցյալ տարի ժամանել էին Հարավաֆրիկյան Հանրապետությունից, այս տարի կրկին ցանկացավ մասնակցել՝ Ջոն Ջեյկոբսը»:

Ի դեպ, այս տարի Բանգլադեշից ժամանել են մնջախաղացներ Միր Լոքմանը և Սաիֆուլահ Սադեքը: Նրանք այսօր չափազանց ուրախացան, երբ անսպասելիորեն լրագրողներից տեղեկացան, որ մեր մայրաքաղաքում թեկուզ ոչ պաշտոնական, բայց ժողովրդախոսակցական լեզվով «Բանգլադեշ» կոչվող թաղամաս կա:

Ասում էին, որ մնջախաղացներն իրենց երկրում շատ սիրված են, ու չնայած իրենք դեռ ուսանող են, բայց հաստատ որոշել են իրենց կյանքն ապրել որպես մնջախաղացներ: Միր Լոքմանի բեմադրությունը կոչվում է «Պայքար»: Նա համոզված է, որ երկրագնդի ցանկացած բնակիչ ազատության սիրահար է, բայց գտնվում է ամենատարբեր կապանքների մեջ և ստիպված է ողջ կյանքի ընթացքում հաղթահարել այդ կապանքները: Այս միմոդրաման պատմություն է մի մարդու մասին, որն ամեն կերպ փորձում է ազատության հասնել, թեև, ինչպես շեշտում է հեղինակը, ազատության մասին յուրաքանչյուր մարդու պա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր