Դեպի վեր

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա -Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com09/18/2019, 7:24

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա -Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Լատվիայի խորհրդարանի խոսնակ Ինարա Մուրնիեցեի հետ։

Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերակատարությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի Սաեյմայի խոսնակը գոհունակություն հայտնեցին խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ՝ կարևորելով տարբեր մակարդակներում կանոնավոր երկխոսությունը։

Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ իր այցը Լատվիա լավ հնարավորություն է՝ ուղենշելու համագործակցության նոր հարթակները և երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերը:

Լատվիայի Սաեյմայի խոսնակը և Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում համագործակցության առաջմղման հեռանկարների շուրջ՝ կարևորելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված ներուժի լիարժեք իրացումը, համագործակցությունը մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, նորարարության ոլորտներում։

Անդրադարձ կատարելով Հայաստանում ժողովրդի լայն մանդատի շրջանակներում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ որպես կարևոր առաջնահերթություն նախարար Մնացականյանը նշեց դատաիրավական համակարգի բարեփոխումը։

Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ որպես իրավական նոր հենքի կարևորությունը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ օրեցօր ամրապնդվող փոխգործակցության համատեքստում: Կողմերն անդրադարձ կատարեցին նաև Արևելյան գործընկերության տասնամյա հոբելյանին, ԱլԳ շրջանակներում գրանցված հաջողություններին և համագործ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր