Դեպի վեր

Շարունակվել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը - 11/09/19

b24.am09/11/2019, 6:42

Շարունակվել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը - 11/09/19

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը, այնուհետեւ շարունակել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Նախագծով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին առաջարկվում է ճանաչել հարկային մարմինը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արթուր Դավթյանը՝ տեղեկացնելով, որ նախագծի վերաբերյալ առկա են որոշ վերապահումներ: Նա հույս է հայտնել, որ մտահոգիչ դրույթները կբարեփոխվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Ելույթներ են ունեցել պատգամավորները:

Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնելու փոխարեն ընտրվել է աշխատողին որպես հարկ վճարող դիտարկելու ճանապարհը, որի հետ կապված էլ Պետական եկամուտների կոմիտեին տրվել են լիազորություններ՝ դարձնելով նրան սուպերկառույց: Պատգամավորը պարզաբանել է, որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այն կառույցն է, որը կոչված է վերահսկողություն իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների կիրառման հարցում: Նա հայտնել է, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ բողոքներ է ստանում աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ:

Ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ այսօր շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ընդլայնել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները: Նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին առաջարկել է լրամշակել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնել այնպիսի նախագիծ, որով կսահմանվի, որ ՊԵԿ-ն ուսումնասիրություններ կարող է իրականացնել միայն իր գործառույթների շրջանակում:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Առաջարկվում է դեկտեմբերի յոթն ամրագրել որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր. այն աշխատանքային կլինի: Նշվել է, որ գործող օրենքով դեկտեմբերի յոթը նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի օր:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նազելի Բաղդասարյանը:

Նա հույժ կարեւոր է համարել աղետներին դիմակայելու պատրաստվածությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել նախագծին:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է ,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասինե օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ նախագիծը նպատակ ունի պարզեցնել ընթացակարգերը, հող եւ գույք կամ շինություն հասկացությունները միացնել եւ որպես մեկ՝ ամբողջական գույքի մասով հարկում իրականացնել, ունենալ շուկայականին մոտ կադաստրային գնահատման համակարգ եւ այլն: Նախատեսվում է ունենալ անշարժ գույքի հարկման տարբերակված մոտեցում եւ ավելացնել հարկային մուտքերը, որոնք կստացվեն հատկապես բարձրարժեք գույքերի կադաստրային գնահատման արդյունքում: Սահմանվում է նաեւ անշարժ գույքի չհարկվող շեմը:

Նախատեսվում է Հայաստանի կադաստրային գոտիները սահմանել 20՝ առկա 12-ի փոխարեն:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Կարեն Համբարձումյանը:

Ելույթներ են ունեցել պատգամավորները: Տիգրան Ուլիխանյանն անհասկանալի է գնահատել անշարժ գույքի գնահատման բազային գործակիցները՝ նշելով, որ դրանցից չի հասկացվում՝ ավելանալու, թե՛ նվազելու է անշարժ գույքի հարկը: Արթուր Դավթյանը եւս առաջարկել է վերանայել ներկայացված գործակիցները: Մանե Թանդիլյանն առաջարկել է վերանայել օրինագիծը եւ օրենսդրին վերադարձնել հարկը որոշելու իր սահմանադրական իրավունքը, ինչը, ըստ նրա, գործադիրն այս նախագծով իրեն է վերապահել:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են գույքահարկի արժեքների գնահատման մեխանիզմները պարզեցնելու, հստակեցնելու խնդիրներին:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթում ընդգծելով օրենսդրական նախաձեռնության կարեւորությունը՝ նշել է, որ դեռեւս եկամտահարկին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ անդրադարձ էր կատարվել համակարգում առկա խնդիրներին: Հաստատելով անշարժ գույքի կադաստրային արժեքները վերանայելու անհրաժեշտությունը՝ ԱԺ նախագահը նշել է, որ անհամապատասխանությունները պետք է շտկվեն գույքի նկատմամբ կիրառվող հարկի սանդղակը բարեփոխելու ճանապարհով: ԱԺ նախագահը կոչ է արել ցուցաբերել հետեւողականություն:

Եզրափակիչ ելույթում ՀՀ կադաստրային կոմիտեի ղեկավար Սահրատ Պետրոսյանն անդրադառնալով բարձրացրած հարցադրումներին՝ մեկնաբանել է նախագծի բովանդակային ձեւակերպումներին վերաբերող որոշ դրույթներ: Նրա խոսքով՝ ներկայում դեռեւս սահմանված չէ գույքի գնահատման դրույքաչափը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթները:

Կառավարության հեղինակած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցումով ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: Ըստ բանախոսի՝ մեր երկիրն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է բաց վիզային ռեժիմով, իսկ որոշ երկրների հետ՝ առհասարակ առանց վիզային ռեժիմի, ինչի արդյունքում ՀՀ ազատ մուտքը հասանելի է բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների: Այս հանգամանքը հանգեցնում է նաեւ բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ օրենքների խախտումների, եւ հաճախ նաեւ քրեորեն պատժելի արարքներ կատարելու պատճառով վերջիններս պատիժ են կրում Հայաստանի Հանրապետությունում: Ըստ փոխնախարարի՝ ներկայում մեր երկրում իրենց պատիժն են կրում 144 օտարերկրացի դատապարտյալներ: 2013-2018 թվականների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությունը շուրջ 200 օտարերկրյա դատապարտյալի փոխանցում է իրականացրել: Առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն հստակեցնել արտաքսման պատճառները, այլ ամբողջական կարգավորել Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրացիների փոխանցումից հետո վերջիններիս մուտքը Հայաստան բացառելու օրինական հիմքերը: Ամփոփելով՝ բանախոսը նշել է, որ նախագծի վերջնանպատակը երկրի ազգային անվտանգության ապահովումը եւ կրկնահանցագործությունների կանխումն է:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը նշել է, որ ոլորտը կարգավորելու անհրաժեշտություն կար, եւ հանձնաժողովում նախագիծի վերաբերյալ մասնագիտական ծավալուն քննարկումներ են տեղի ունեցել: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Խորհրդարանն առաջին ընթերցումով քննարկել է «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ` քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասինե համաձայնագիրը վավերացնելու մասինե ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի ներկայացմամբ՝ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին ստորագրված համաձայնագրի նպատակը քաղաքացիական պաշտպանության, բնական եւ տեխնածին ռիսկերի կանխման, արտակարգ իրավիճակների վերացման, եւ տարերային աղետների դեպքում կամավոր եւ փոխադարձ օգնության տրամադրման համար քաղաքացիական պաշտպանության մասնագետների ուսուցման բնագավառներում կողմերի միջեւ փոխգործակց...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր