Դեպի վեր

Թուրքական հեռուստաեթերում խորհրդարանի նախկին պատգամավորը խոսել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

1in.am08/3/2020, 6:00

Թուրքական հեռուստաեթերում խորհրդարանի նախկին պատգամավորը խոսել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը թուրքական «HaberTürk»-ի եթերում խոսել է Հայաստան–Ադրբեջան սահմանին լարվածության աճի մասին։

Նա ընդգծել է, որ նման խնդիրները նախընտրելի է լուծել երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով։

«Հայկական կողմը պնդում է, թե Ադրբեջանն է նախահարձակ եղել, Ադրբեջանն էլ հակառակն է պնդում։ Սակայն պետք է ոչ թե փորձել որոշել՝ ով է ճիշտ, ով սխալ, այլ արագ լուծում գտնել խնդրին», – նշել է նա՝ հիշեցնելով, որ ավելի վաղ (2017թ․) ինքն անձամբ մեկնել էր Լեռնային Ղարաբաղ, ինչին Ադրբեջանը շատ խիստ էր արձագանքել։

Habertürk-ի թղթակից Նագեհան Ալչըն հավելել է, որ ինքն էլ նույն արձագանքին է արժանացել և տարիներ շարունակ չի կարողացել Ադրբեջան մեկնել, քանի որ «անցանկալի անձ» («persona non grata»)  է ճանաչվել։ Նշենք, որ Ալչըն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ է այցելել 2009թ․։

Ուրասը զարմանալի է համարել Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնանկությունը, ինչպես նաև այդ երկրում տեղի ունեցող ցույցերը․ «Մի կողմից Բաքվում մարդաշատ ցույցեր են տեղի ունենում, մյուս կողմից՝ նրանք բողոքում են զորահավաքի դեմ», – նկատել է թուրք քաղաքական գործիչը։

«Բայց մենք չպետք է մոռանանք, որ մեր երկրում կան ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ քաղաքացիներ։ Այնպես որ, ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր