Դեպի վեր

Ես թողնում եմ պլանավորված գործերը, երեխաներին. Աննա Հակոբյանը՝ իր ուղևորությունների մասին. Արմենպրես

slaq.am12/10/2019, 10:30

Ես թողնում եմ պլանավորված գործերը, երեխաներին. Աննա Հակոբյանը՝ իր ուղևորությունների մասին. Արմենպրես

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Արմենպրեսին», որից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Տիկին Հակոբյան, տարվա ընթացքում դուք և ձեր ընտանիքը ուշադրության, ես կասեի, գերուշադրության կենտրոնում էիք, ինչն ուղեկցվում էր բազմաթիվ քննադատություններով: Ըստ ձեզ՝ հիմնական պատճառը ո՞րն է և ինչպե՞ս եք վերաբերում դրանց:


Կարծում եմ, որ բոլոր իշխանությունների դեպքում, բոլոր ղեկավարների ընտանիքները լինում են գերուշադրության կենտրոնում, և դա նորմալ եմ համարում: Ինձ թվում է բոլոր երկրների ղեկավարների կանայք են ուշադրության կենտրոնում, երբ ամեն մի քայլին, ամեն մի բառին հետևում են: Քննադատություն էլ կա, սակայն սեր, գնահատանք, ջերմ խոսքեր եւ բարեմաղթանքներ շատ ավելի շատ կան: Նորմալ երեւույթ է այդ ուշադրությունը: Կարեւորն այն է, որ կարողանանք երբեւէ չհիասթափեցնել մեզ սիրողներին, մեզ համար աղոթողներին:

Արդյո՞ք այս իրավիճակն ինչ-որ ձևով կաշկանդում է ձեզ կամ ձեր ընտանիքի անդամներին:

Չէի ասի, թե կաշկանդում է, որովհետև մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրում էինք: Չենք խուսափում լինել հանրային վայրերում՝ ոչ մեր երեխաները, ոչ իմ ամուսինը, ոչ ես: Երբ ժամանակ ենք ունենում անպայման շարունակում ենք ընտանիքով գնալ այն վայրեր, որտեղ սիրել ենք հաճախել, հաճույքով ենք գնացել: Այսինքն՝ մենք մեզ չենք զրկում մարդկանց շրջապատում լինելուց: Բայց լինում են դեպքեր, որ ուշադրության կենտրոնում լինելով պայմանավորված՝ վերանայում ես այս կամ այն քայլդ, ընտրությունդ, թեկուզ հագուստի հետ կապված: Եղավ մի դեպք, երբ իմ հագուստի, ավելի շուտ՝ պայուսակի դետալներն էին լուսանկարվել ու քննարկվել: Շատ զարմանալի էր ինձ համար, դրանից հետո ավելի ուշադիր եմ լինում (ժպտում է-հեղ.):

Եղե՞լ են ձեզ ուղղված քննադատություններ, հրապարակումներ, որ զարմացրել են:

Շատ-շատ են եղել, երբ ոչ թե զարմացրել են, այլ՝ կյանքից հիասթափեցրել: Օրինակ, կառավարական ինքնաթիռով մեկնել եմ Ժնև, ամուսինս ինձ համար ավտոմեքենա է գնել, բիզնես դասով եմ ճամփորդել, Մեհրիբան Ալիևայի հետ նույն ինքնաթիռով Փարիզից Նյու Յորք եմ մեկնել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին եմ մասնակցել… բազմաթիվ են նման լուրերը: Եվ ինձ միշտ հետաքրքիր է, թե այդ լուրերն ինչպես են ծնվում, հատկապես լրատվամիջոցների կողմից հրապարակվող: Երբ մարդիկ միմյանց այդպիսի տեղեկություններ են փոխանցում տրանսպորտում, իրենց շենքի բակում, ես կարող եմ հասկանալ, բայց երբ դա դառնում է լուր կամ հոդված, չեմ կարողանում տվյալ ԶԼՄ-ի խմբագրի գործողությունների տրամաբանական ընթացքը պատկերացնել:

Տիկին Հակոբյան ձեզ նաև քննադատում են հաճախակի ճանապարհորդելու համար: Իսկապե՞ս դրա անհրաժեշտությունը դուք տեսնում եք:

Եթե այդ անհրաժեշտությունը չլիներ, ես ոչ մի տեղ չէի գնա, որովհետև առաջին հերթին դա ինձ համար է դժվար: Ես թողնում եմ Հայաստանու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր