Դեպի վեր

«Յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել և օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները». Գոհար Մելոյան

slaq.am03/30/2020, 11:12

«Յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել և օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները». Գոհար Մելոյան

Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Այսօրվա Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը (այսուհետ՝ Նախագիծ, Նախագծեր) նախատեսում են արտակարգ դրության ընթացքում անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակման առանձին ընթացակարգեր, որոնք կիրառելի են բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում։

Մասնավորապես՝ նախատեսվում է.

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների (Beeline, Vivacell, Ucom) կողմից կառավարության կողմից նշված պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի տեղորոշման, հաճախորդի հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում:
Սակայն կարգավորված չէ, թե ինչ պատասխանատվություն են կրելու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները պետական մարմիններին և պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց պահանջված տվյալները չտրամադրելու համար.

2. Ֆիզիկական անձանց, որոնց նկատմամբ կիրառված է ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, պարտավորեցնել օգտագործելու կառավարության կողմից սահմանված էլեկտրոնային հաղորդակցության և ծրագրային ապահովման միջոցներ (հեռախոսային հավելվածներ՝ mobile applications):

Հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ-ում սահմանված է արտակարգ դրություն, և, հետևաբար, ՀՀ-ում գտնվող բոլոր ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառելի են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, հետևաբար՝ յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել և օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները։

Նախագծով սահմանվում է, որ ծրագրային ապահովման միջոցները չկիրառող ֆիզիկական անձինք ենթարկվելու են վարչական պատասխանատվության, այն է՝ 100.000-250.000 ՀՀ դրամի չափով։

Ըստ Նախագծի՝ վերոնշյալ ընթացակարգերը կիրառվում են բացառապես՝ անձանց տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու նպատակներով։ Նախագծով զուգահեռաբար նախատեսվում է, որ նշված տվյալները սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով մշակելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը, չապանձնավորելը և...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր