Դեպի վեր

Մելոյան. Պարետի որոշումների հիման վրա կայացված վարչական ակտերը ենթակա են բողոքարկման առոչինչ լինելու հիմքով

panorama.am07/4/2020, 5:24

Մելոյան. Պարետի որոշումների հիման վրա կայացված վարչական ակտերը ենթակա են բողոքարկման առոչինչ լինելու հիմքով

Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը հարցադրում է անում՝ արդյո՞ք իրավաչափ են ոստիկանության գործողությունները, երբ երեկ ArmNews TV և 5-րդ ալիք / 5 TV հեռուստաընկերություններ է այցելել՝ պարետի որոշման հիման վրա դիմակ չկրելու պատրվակով, վերոնշյալ հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

«Շաբաթներ առաջ անդրադարձել էի «պարետի որոշում» իրավական եզրույթի իրավաչափությանը /վերլուծությունս՝ մեկնաբանություններում/:

1. Մեր օրենսդրության մեջ պարետի կողմից որոշում ընդունելու իրական հիմքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 29-ին՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-238-Ն օրենքով, համաձայն որի՝ խմբագրվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածը՝ պարետին ընձեռելով վարչապետի կամ փոխվարչապետի նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությամբ:

Այս իրավակարգավորումն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 7-ից:

Այսինքն՝ արձանագրում ենք, որ մինչև 2020 թվականի մայիսի 7-ն ընդունված պարետի որոշումներն ակնհայտորեն նորմատիվ իրավական ակտ չեն կարող համարվել, իսկ դրանց հիման վրա ընդունված վարչական ակտերն առոչինչ են, քանի որ Սահմանադրության 6-րդ՝ «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԼԻԱԶՈՐՎԵԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ: Լիազորող նորմերը պետք է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻՆ:

2. «ՀՀ ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» պարետի որոշումը, որի հիման վրա իրականացվում են վարչական վարույթները, ընդունվել է 2020 թվականի մայիսի 3-ին՝ մինչև վերոնշյալ օրենքի ուժի մտնելը, ՀԵՏԵՎԱԲԱՐ՝ ինքնին այս որոշումը հակաիրավական է:

3. Խնդիրն ավելի խորքային է: Պատահական չէր, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, նախատեսելով պարետի ինստիտուտը, չէր լիազորել նրան որոշումներ ընդունելու հնարավորությամբ, քանի որ նույն Սահմանադրության 6-րդ հոդվածը ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ընդունելու իրավասությամբ լիազորում է բացառապես ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, իսկ պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ:

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր