Դեպի վեր

«ՀՀ որևէ կառավարություն չի կարող իր արտաքին քաղաքական օրակարգից դուրս թողնել Մերձավոր Արևելքը»

1in.am02/16/2019, 10:30

«ՀՀ որևէ կառավարություն չի կարող իր արտաքին քաղաքական օրակարգից դուրս թողնել Մերձավոր Արևելքը»

Հայաստանի և Պարսից ծոցի ամենաազդեցիկ և հարուստ միապետություններից մեկի՝ Կատարի հարաբերություններում նոր, հետաքրքիր զարգացումներ են նշմարվում։ ՀՀ կառավարության՝ նախորդ հինգշաբթի կայացած նիստի օրակարգում ընդգրկված էր նախագիծ՝ Կատարի Պետությունում (նստավայրը՝ Դոհա) ՀՀ դեսպանություն բացելու մասին։ Կատարը պատրաստակամություն է հայտնել հոգալու հայկական նոր դեսպանատան ծախսերի մեծ մասը։ Ըստ նախագծի՝ Դոհայում ՀՀ դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար, որից 110.000 ԱՄՆ դոլարը առաջիկա երեք տարիներին կվճարի Կատարը, իսկ 82.584 դոլարը կֆինանսավորվի ՀՀ բյուջեից։ Բացի դրանից՝ կատարական կողմը հայտարարել է, որ Դոհայում ՀՀ-ի կողմից դեսպանություն բացելու դեպքում փոխադարձության սկզբունքով Երևանում կբացվի Կատարի Պետության դեսպանությունը։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Միջին և Մերձավոր Արևելքի, այդ թվում՝ Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ: Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով բարեկամական հարաբերությունները Կատարի հետ, այս երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի ու Կատարի միջև աճ արձանագրող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը։

Արաբագետ Արմեն Պետրոսյանը մեկ այլ հանգամանք է ավելացնում այս շարքին՝ հիշեցնելով 2017 թ․ հունիսին Կատարի շուրջ առաջացած հայտնի ճգնաժամը, երբ արաբական մի շարք երկրներ (Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը, Լիբիան, Մալդիվները, Մավրիտանիան, Կոմորյան կղզիները)՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, դեմարշի ենթարկեցին Կատարին՝ հայտարարելով վերջինիս հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Սա լուրջ խնդիրներ առաջացրեց Կատարում Հայաստանի դիվանագիտական առաքելությունն իրականացնելու առումով, քանի որ Կատարում Հայաստանի դիվանագիտական ներկայությունն ապահովում էր Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներից մեկում՝ ԱՄԷ-ում (Աբու Դաբիում) ՀՀ դեսպանատունը։ Ուստի անհրաժեշտություն առաջացավ բացելու առանձին դեսպանություն Դոհայում։ Սա, անշուշտ, շատ կարևոր և խրախուսելի քայլ է պաշտոնական Երևանի կողմից՝ Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացման քաղաքականության շրջանակներում։ Բայց մյուս կողմից մտահոգիչ է այն փաստը, որ ըստ նոր կառավարության ներկայացրած ծրագրի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող բաժնի, մերձավորարևելյան ուղղությունը, չնայած այս տարածաշրջանի աշխարհագրական դիրքին, մերձավորությանը Հայաստանին, հսկայական քաղաքական, աշխարհաքաղաքական, անվտանգային նշանակությանն ու Արաբական աշխարհի հետ մեր դարավոր առնչություններին, Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունների մեջ չէ և ստորադասվում է անգամ Չինաստանի, Հնդկաստանի ու Ճապոնիայի հետ հարաբերություններին։ Արաբագետ Արմեն Պետրոսյանը, սակայն, խորհուրդ է տալիս շատ չկենտրոնանալ ձևակերպումների վրա, թե որ պետությունն է որակվում իբրև «բարեկամ» և որը՝ «գործընկեր»։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ վերջին շրջանում մերձավորարևելյան ուղղությամբ որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ, կա։

– Պարոն Պետրոսյան, Կատարում ՀՀ դեսպանություն բացելը կարելի՞ է առաջընթաց համարել երկու երկրների հարաբերություններում։ 2017 թ մայիսին Հայաստանի նախագահի՝ Կատար առաջին պաշտոնական այցից հետո նշանակալի զարգացումներ եղե՞լ են երկկողմ հարաբերություններում։

– Կատարում ՀՀ դեսպանություն բացելու հարցը օրակարգային խնդիր էր՝ հատկապես պայմանավորված Կատարի մեկուսացման՝ 2017 թ․ կեսերից արաբական մի շարք պետությունների կողմից իրականացվող քաղաքականությամբ։ Կատարում ՀՀ դեսպանությունը համատեղությամբ գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում, ու քանի որ ԱՄԷ-ն ևս միացել էր Կատարի դեմ իրականացվող համակողմանի բոյկոտին, մեր դեսպանությունը Աբու Դաբիում փաստացի չէր կարողանում իրականացնել իր գործառույթները Կատարի Պետությունում։ Այս առումով առանձին դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը Դոհայում պարզապես անհրաժեշտություն էր՝ հաշվի առնելով ոչ միայն այն հանգամանքը, որ երկու երկրների հարաբերությունները վերջին երեք տարվա ընթացքում բավական դինամիկ են զարգանում, այլև այն, որ կա հարաբերությունների զարգացման բավական լուրջ հեռանկար։ Ու սրան նպաստում են նաև Մերձավոր Արևելքում ու հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում ընթացող բավական հետաքրքիր գործընթացները։ Կատարը փորձում է հաղթահարել այդ շրջափակումը, որը ոչ միայն քաղաքական, տնտեսական, աշխարհագրական է, այլև համակողմանի շրջափակում է։ Ուստի ինքն էլ շահագրգռված է զարգացնելու համակողմանի հարաբերություններ տարբեր երկրների հետ։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ դեսպանատուն բացելը օրակարգային անհրաժեշտություն է և շատ կարևոր՝ հատկապես երկկողմ հարաբերությունները զարգացնելու, ֆունկցիոնալ տարբեր խնդիրներ լուծելու առումով։ Եվ նաև հաշվի առնելով այն փոխպայմանավորվածությունները, որոնց համաձայն առաջիկա տարիներին դեսպանատունը համաֆինանսավորմամբ է գործելու, կարելի է եզրակացնել, որ առանձին դեսպանատան բացումը ձեռնտու է նաև Կատարին, որը պատրաստակամություն է հայտնել փոխադարձության սկզբունքով դեսպանություն բացել Երևանում։ Ողջունելի է, որ նախատեսվում են նոր ծրագրեր, Կատարի հետ համագործակցության նոր ոլորտներ, քանի որ սա երկկողմանի շահավետ և բավական լուրջ հնարավորություններ ստեղծող քաղաքականություն է։ Երկու կողմն էլ անհրաժեշտ են համարում զարգացնել այդ հարաբերությունները։

– 2017 թ մայիսի կեսերին, երբ Հայաստանի նախագահը այցելեց Կատար, Սաուդյան Արաբիայի գլխավորած խմբավորումը դեռ չէր խզել հարաբերություններն այդ պետության հետ, չէր սկսվել դիվանագիտական ճգնաժամը Կատարի շուրջ, թեև հետո, երբ ճգնաժամն ակտիվ փուլում էր, Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Է Նալբանդյանը մեկնեց Դոհա՝ իր հետ տանելով որոշակի ուղերձներ։ Այս ճգնաժամը բացասակա՞ն, թե՞ դրական ազդեցություն է ունեցել հայ-կատարական հարաբերությունների վրա։

– Տնտեսական հարաբերություններում, կարծես թե, աճ կա։ Իսկ քաղաքական հարաբերությունները միանշանակ դրական աճ են արձանագրել, որովհետև ՀՀ-ի այս քայլը հատուկ վերաբերմունքի է արժանացել Կատարի իշխանությունների կողմից։

– Իսկ Կատարի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններն ի՞նչ վիճակում են։
– Բնականաբար, խնդիրները պահպանվում են, այսինքն՝ ճգնաժամը չի հանգուցալուծվել։ Նույն երկրները, որոնք ժամանակին հայտարարեցին Կատարին բոյկոտելու քաղաքականության մասին, այսօր շարունակում են այդ քաղաքական գիծը։ Թեև Միացյալ Նահանգների կողմից փորձ է արվում հաշտեցման եզրեր գտնել կոնֆլիկտի երկու կողմերի միջև։ Սրա պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները փորձում է իր բոլոր դաշնակիցների ջանքերն ուղղել մեկ հիմնական թիրախի՝ Իրանի դեմ։ Այս առումով սկզբնական փուլում եղած լարվածությունն այսօր չկա, բայց խնդիրները պահպանվում են։ Միաժամանակ պետք է ասեմ, որ Կատարի մեկուսացման այս քաղաքականության հետևանքով բավական սերտացել են մի կողմից Կատար-Իրան, մյուս կողմից՝ Կատար-Թուրքիա հարաբերությունները։ Ընդ որում, վերջին ուղղությունը լայն թափ է ստանում տարբեր ուղղություններով՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ անգամ ռազմական։ Իսկ սա չի բխում Պարսից ծոցի մյուս երկրների շահերից։ Եվ նրանց համար օրակարգային հարց է դարձել թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի առաջխաղացումը մերձավորարևելյան մի շարք երկրներում կանխելը։

– Այն ժամանակ, երբ սկսվեց Ծոցի ճգնաժամը, մենք փորձագետների հետ միասին փորձում էինք հասկանալ, թե քաղաքական ի՞նչ դրդապատճառներ ունեին Հայաստանի ղեկավարության՝ Կատարի հետ հարաբերությունների սերտացմանն ուղղված քայլերը։ Հայկական կողմը Կատարի հետ հարաբերությունները դիտարկում էր որպես հնարավոր կապող օղակ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատելու համար կամ գուցե հստակեցնում էր, թե Կատար-Սաուդյան Արաբիա հակամարտության մեջ մենք որ ճամբարին ենք հարո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր