Դեպի վեր

Պահանջվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ

armtimes.com02/14/2020, 2:30

Պահանջվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար մշտական գլխավոր մարզիչ ունենալը կարծես իսկական երազանք է դարձել: Վերջին տարիներին գրեթե ոչ մի մարզիչ ամբողջական ցիկլ չի անցկացնում թիմի հետ, իսկ անցած 3 ամիսների ընթացքում ընտրանին ընդհանրապես ավելի երկար ժամանակ է լինում առանց մարզչի, քան մարզիչ ունենալով: Աբրահամ Խաշմանյանի ու ՀՖՖ-ի միջեւ համագործակցության դադարեցումից հետո կրկին փնտրտուքների փուլ է սկսվել:

Այս մասնագետի հեռանալն այնքան մեծ աղմուկ չբարձրացրեց, որքան նրանից առաջ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականը: Գուցե նորությանը զուգահեռ տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները կամ ըմբշամարտի Եվրոպայի 2020թ. առաջնությունում հաղթանակները շեղեցին մարզասերների ուշադրությունը: Կամ էլ հնարավոր է 9:1-ից հետո դա պարզապես սպասելի զարգացում էր:

Խաշմանյանն աշխատանքն ստանձնել էր հայկական ֆուտբոլի համար բավական բարդ ժամանակահատվածում ու գլխավորել էր ոչ նախանձելի վիճակում գտնվող թիմ: Մի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հետ կապված իրադարձությունները երբեմն ոչ ֆուտբոլային թեմաները բերում էին ֆուտբոլ: Մյուս կողմից, ինչպես գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանն էր նշել ՀՖՖ նախագահի ընտրությունների օրը, ինչ-որ տարաձայնություններ կային պաշտոնյաների շրջանում: Ի հավելումն՝ այն բանից հետո, ինչ Եվրո 2020-ի որակավորման փուլի ընթացքում մի քանի հաղթանակներից հետո ուղեգրի հույս էր առաջացել եւ այդ հույսը հօդս էր ցնդել, երկրպագուները բավական զայրացած ու հիասթափված էին, եւ ամեն հերթական սխալի պատճառով անխնա քարկոծելու էին պատասխանատուներին:

Հերթականն էլ պարզապես սխալ չէր: Պատմական էր: 1:9 հաշվով պարտություն, ու անկախ նրանից, որ մրցակիցն աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան էր, սա ոչ ոք չէր ներելու: Ամենաշատ քննադատությունը բաժին հասավ գլխավոր մարզչին: Վերջինիս բացատրությունն էլ զայրացրեց ոչ միայն ֆուտբոլասերներին, որոնք դժգոհ էին նրա տակտիկական որոշումներից, այլեւ ֆուտբոլիստներին: Եվ եթե երկրպագուների սիրտը կարելի է շահել հետագա տպավորիչ հաղթանակներով, ապա հրապարակայնորեն հարաբերություններ պարզելուց հետո մարզչի ու ֆուտբոլիստների համատեղ աշխատանքը բարդ է պատկերացնել: Եվ հաշվի առնելով նաեւ, որ այս մարզչի մնալու դեպքում թե խաղացողների, եւ թե երկրպագուների համար 9:1-ը մոռանալն ավելի բարդ էր լինելու, թերեւս ՀՖՖ-ի ու Խաշմանյանի որոշումը տրամաբանական էր:

Բայց ի՞նչ կարող էր անել Խաշմանյանը, երբ նշանակվեց: Թիմն արդեն գործնականում կորցրել էր ամեն ինչ: Պարզապես պետք է ավարտին հասցներ որակավորման փուլն ու սպասեր նոր շրջափուլի մեկնարկին: Իսկ ի՞նչ կարող էր անել Գյուլբուդաղյանցը, որը հեռացավ նրանից առաջ: Նա, ինչպես արդեն բացատրել է, ամենեւին էլ Եվրոյի եզրափակիչ փուլ դուրս գալու առաջադրանք չի ունեցել: Իսկ ի՞նչ պետք է անի ապագա մարզիչը ու ընդհանրապես ո՞վ պետք է նա լինի:

Շուտով կրկին կակտիվանան ֆուտբոլասերների՝ սովորական դարձած նույն քննարկումները, որ անհրաժեշտ է օտարերկրացի կամ արտասահմանից եկած հայ մասնագետ, հատկապես, որ Խաշմանյանով սպառվեցին Հայաստանում հավաքականի մարզիչ գտնելու տարբերակները: Հաշվի առնելով իսպանացի հայտնի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի գործոնը՝ հիմա կպահանջեն, որ նոր մարզիչը նաեւ անվանի լինի: Արդեն 1-2 հայտնի անուններ մամուլում շրջանառվում են: Արդյ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր