Դեպի վեր

Ովքե՞ր են դուրս գալու փողոց՝ հանուն Քոչարյանի

1in.am12/10/2018, 6:00

Ովքե՞ր են դուրս գալու փողոց՝ հանուն Քոչարյանի

«Ազատություն նախագահին նախաձեռնող խումբ» անունով երեկ տարածվել է մի հայտարարություն, որը գրեթե սպառնական տոնով ազդարարում է, թե դեկտեմբերի 11-ից անցկացվելու են Ռոբերտ Քոչարյանի աջակցության հանրահավաքներ։ Իհարկե, այդպես էլ չբացահայտված կամ գաղտնի է մնում, թե ովքեր են նախաձեռնության հեղինակ քաղաքացիները, կամ ինչ քաղաքական պատկանելություն ունեն նրանք։

Մեզ թույլ ենք տալիս կասկածելու, որ Հայաստանում կգտնվեն մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր Քոչարյանին զորակցող հանրահավաքներ կամ հրապարակային միջոցառումներ կկազմակերպեն։ Համենայնդեպս, երկրորդ նախագահն առաջին կալանավորումից հետո ազատ արձակվեց ոչ թե հանրային պահանջով, այլ դատական համակարգի քրեաօլիգարխացման հետևանքով։ Ավելին՝ Քոչարյանի կալանավորման հարցում Հայաստանում կարծես գոյություն ունի լիակատար հասարակական կոնսենսուս։

Ճակատագրի հեգնանքով երկու քաղաքական կուսակցությունները, որոնք ամռան ընթացքում հրապարակային հայտարարություններով աջակցեցին Ռոբերտ Քոչարյանին, երեկ չհաղթահարեցին անցողիկության շեմը ու ներկայացված չեն լինելու նոր խորհրդարանում։ Խոսքն, անշուշտ, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասին է։

Ի հեճուկս տարածված կարծիքի՝ պաշտոնաթող նախագահը չունի նաև միջազգային աջակցություն։ Արևմտյան երկրներում նա ուներ ավտորիտար, ռուսամետ գործչի համարում ու պոպուլյար չէր ո՛չ պաշտոնավարման տարիներին և ոչ էլ, առավել ևս, Բաղրամյան 26-ը լքելուց հետո։ Քոչարյանի միակ կռվանը եղել է ու մնում է նրա մտերմությունը Ռուսաստանի դեսպոտ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, ու պատահական չէ, որ այս օրերին Մոսկվայից հնչում են զորակցության թույլ ձայներ։

Անկեղծ լինենք՝ Ռուսաստանի իշխանություններին դուր չի գալիս Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ Ու այստեղ խնդիրը ոչ այնքան Քոչարյան-Պուտին մտերմությունն է, որքան պրակտիկ քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրներ։

Նախ՝ Մոսկվայի «մատը խառն» է Մարտի 1-ի իրադարձություններին, իսկ որ նրա համար ավելի վտանգավոր է՝ Քոչարյանի ազատազրկումը կարող է դառնալ մեկ այլ ոճրագործության՝ Հոկտեմբերի 27-ի բաց...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր