Դեպի վեր

Աննախադեպ երկար նիստերից մինչև ռեկորդային թվով հարցեր. ԱԺ փոխնախագահներն ամփոփեցին նստաշրջանը

armenpress.am07/12/2019, 5:24

Աննախադեպ երկար նիստերից մինչև ռեկորդային թվով հարցեր. ԱԺ փոխնախագահներն ամփոփեցին նստաշրջանը

ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանն աչքի է ընկել աննախադեպ երկար տևողությամբ նիստերով, կառավարության անդամներին ուղղված ամենաշատ թվով հարցերով,կարևոր հարցերի սուր քննարկումներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ երկրորդ նստաշրջանի աշխատանքներն ամփոփելիս նման տեսակետ հայտնեցին ԱԺ փոխնախագահներ՝ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լենա Նազարյանն ու «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Վահե Էնֆիաջյան:

Քառօրյա, թե վեցօրյա. ռեկորդային թվով հարցեր

«Քառօրյա նիստերը դարձել էին վեցօրյաներ, և մենք շաբաթվա ընթացքում չէինք կարողանում ավարտել բոլոր հարցերի քննարկումները, արդյունքում շարունակում էինք հաջորդ շաբաթ: Պատգամավորները գրեթե բոլորը ներկա էին լինում հարցերի քննարկումներին, բուռն հարց ու պատասխաններ են եղել՝ և կառավարության, և ընդդիմության հետ: Սա վկայում է այն մասին, որ խորհրդարանը հագեցած օրակարգով է աշխատել և շատ տարբեր հարցերով գտել է լուծումներ»,-նկատեց Նազարյանն ու հիշեց, որ կառավարության հարց ու պատասխանների ժամանակ գրանցվել է մինչև 45 պատգամավոր, և հարց ու պատասխանը տևել է մինչև ժամը 20։30-ը:

Նա շեշտեց հատկապես տնտեսական հարցերի հանձնաժողովի աշխատանքը, որի նիստում քննարկվել են մեծ թվով հարցեր: Տնտեսական հարցերի հանձնաժողովն ամփոփել է անցյալ 6 ամիսների աշխատանքը: Անցած 6 ամիսներին ամբողջությամբ ընդունվել է 126 օրենքի նախագիծ, այդ թվում, 48 նախագծերի գլխադասային հանձնաժողովը եղել է տնտեսական հարցերի հանձնաժողովը:

Վահե Էնֆիաջյանն էլ նկատեց, որ նստաշրջանի սկզբնական փուլում ըստ էության տեղի էին ունենում խորհրդարանի ձևավորման աշխատանքները, և այդ ժամանակում նստաշրջանի առաջին քառօրյա նիստերը որոշակիորեն պասիվ էին: «Հետագայում բնականոն հունի մեջ ընկնելով՝ խորհրդարանական գործառույթները՝ օրենսդրական լուծումների առումով, արդեն բավականաչափ ակտիվացան: Ընդ որում, մենք ունեցանք այնպիսի նիստեր, որ պետք է արձանագրենք, որ նախկինում նման տևողությամբ և հագեցած օրակարգով երբևէ չէին եղել: Ռեկորդային ցուցանիշներով պատգամավորներ են գրանցվել կառավարության անդամներին հարց տալու, հայտարարություններ կատարելու համար»,-ասաց Էնֆիաջյանն ու ակտիվություն բավականին բարձր գնահատեց այդ փուլում:

Կառավարության նախագծերին միայն կողմ քվեարկելու սկզբունքային որոշում չունեն

Անդրադառնալով կառավարության և պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների հարաբերակցությանը՝ Լենա Նազարյանը նկատեց, որ իհարկե մեծամասնությունը եղել են կառավարության նախաձեռնությունները: Սակայն նա դա համարեց օրինաչափ։ «Բոլոր երկրներում հիմնականում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է գալիս կառավարությունը, քանի որ գործադիր մարմին է և գործնականում շատ արագ է նկատում խոչընդոտները, որոնց վերացումն անհրաժեշտ է խնդիրներ լուծելու համար: Սակայն խորհրդարանի դերն է՝ դառնալ այն հարթակը, որը պետք է հնարավորինս լայն բացի հարցը և ներկայացնի հանրությանը, հարցի քննարկման մեջ ընդգրկի շահագրգիռ կողմերին»,-ասաց նա:

Նազարյանը նշեց, որ կառավարության նախագծերին անկախ ամեն ինչից միայն կողմ քվեարկելու սկզբունքային որոշում չունեն. «Թե ինչ նախագիծ գալիս է լիագումար նիստերի օրակարգ, կողմ ենք քվեարկում»: Սակայն այդպես չէ, ճանապարհին տարբեր օղակներ կան, որտեղ շատ դրույթներ փոփոխվում են: Եթե կառավարությունից գալիս է մի նախագիծ, և հանրության արձագանքից տեսնում ենք, որ չի ընդունվելու և կան խնդիրներ, հենց հանձնաժողովի մակարդակում սկսվում է կառավարության և շահագրգիռ կողմերի հետ քննարկումը: Եվ հենց այդ փուլում է, որ հնարավոր է կառավարությունը հրաժարվի կամ փոխի նախագիծը:

Ընդդիմությունը չի անտեսվում

Նազարյանը նաև շեշտեց, որ կարծրատիպային կանխադրույթ չկա, որ եթե ընդդիմության նախագիծն է, ապա պետք է դեմ քվեարկեն: Նա նշեց, որ չի տեսել մի նախագիծ, որը մերժվի չհիմնավորված կամ չպարզաբանված, նկատեց՝ միգուցե ընդդիմությանը չի բավարարել այդ բացատրությունը, բայց դա եղել է:

Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այդ հարցի վերաբերյալ շեշտեց, որ ընդդիմադիր երկու ուժերն էլ՝ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան», կաշկանդված չեն իրենց դիրքորոշումը հայտնելու համար։ «Այս նստաշրջանի ընթացքում նման կարծիքներ հնչել են, թե ընդդիմության առաջարկները մերժվում են, ընդ որում՝ հարցն այնպիսի արձագանք ստացավ, որ վարչապետն անդրադարձավ ու ասաց, որ պարտադիր չէ, որ կառավարությունը կամ իշխանության ներկայացուցիչը լինի նախագծի հեղինակը, որ դրական եզրակացություն տան, կարող է ընդդիմության նախաձեռնությունն էլ դրական արձագանքի արժանանալ»,-ասաց Էնֆիաջյանն ու նկատեց, որ նման դրսևորում եղել է:

Ինչու «Իմ քայլը» տապալեց Աննա Մարգարյանի ընտրությունը

Երկրորդ նստաշրջանի կարևոր հարցերից էին Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունները, ընդ որում խորհրդարանական մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց՝ բավարար ձայներ չհավաքելով:

Լենա Նազարյանը դա հիմնավորեց նրանով, որ իրենց խմբակցության պատգամավորները գործուղման են եղել, և չեն կարողացել ներկայանալ նիստին: «Վերջերս Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կարևոր նիստ, որտեղ Իռլանդիայի մի պատգամավոր ներկայացրել էր բանաձևի նախագիծ, որում ընդգրկված էին հակահայկական շատ անընդունելի ձևակերպումներ: Մեզ անհրաժեշտ էր, որ վեհաժողովի այլ երկրների պատգամավորները աջակցեին մեր առաջարկությունները այդ հակահայկական ձևակերպումները նախագծից հանելու համար: Եվ որպեսզի պատվիրակներին կարողանայինք համոզել, շատ պատգամավորներ մեկնել էին գործուղման՝ ընդ որում ընդամենը 24 ժամով: Եվ այնպես է դասավորվել, որ այդ հանգամանքը խոչընդոտել է, որ մենք մեր ձայներով ընտրեինք այդ թեկնածուին, ինչի համար իրականում շատ եմ ափսոսում»,-ասաց Նազարյանը։

Սակայն նրա կարծիքով՝ ընդդիմությունը կարող էր ցուցաբերել իր աջակցությունը, մանավանդ այն դեպքում, երբ ինքը չէր լսել որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչու չեն քվեարկել այդ թեկնածուի օգտին:

Վահե Էնֆիաջյանն այս հարցի վերաբերյալ նշեց, որ խմբակցությունով քննարկումների ժամանակ կաշկանդված չեն եղել խոսելու անկեղծ, բաց և հաշվի առնել ընդհանուր քննարկման արդյունքները: Նա նշեց, որ խմբակցությունը հաճախ ազատ է թողնում պատգամավորներին իրենց քվեարկության համար, արդյունքում պատգամավորները փակ ու գաղտնի քվեարկությամբ են իրենց դիրքորոշումը հայտնել:

Վահե Գրիգորյ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր