Դեպի վեր

Ունենք միջուկային թափոններ եւ «Իսկանդեր», Բաքուն ստիպում է սրանք համադրել. Արա Պապյան

armtimes.com10/12/2017, 1:45

Ունենք միջուկային թափոններ եւ «Իսկանդեր», Բաքուն ստիպում է սրանք համադրել. Արա Պապյան

Այս օրերին պաշտոնական այցով Բելառուսում էր գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նրա այցի ամբողջ ընթացքում թե՛ բելառուսական, թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում էին Բելառուսից Ադրբեջանի ձեռք բերելիք զենքի նոր խմբաքանակի հարցերը: Ու այդ քննարկումներում շեշտը դրված էր Ադրբեջանին բելառուսա-չինական համատեղ արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ կայանների մատակարարման հարցը: Այս կայանները համարվում են ամենահեռահար ՀԿՌՀ-ներից՝ ունեն մոտ 200 կիլոմետր հեռահարություն, համարվում են գերճշգրիտ, եւ փորձագիտական գնահատականներով՝ Ադրբեջանը նման զինատեսակ ցանկանում է ձեռք բերել՝ ի հակակշիռ Հայաստանի ունեցած «Իսկանդեր»-ների: Այս թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցեց քաղաքագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանի հետ:

- Պարոն Պապյան, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Բելառուս կատարած այցի ֆոնին՝ ադրբեջանական եւ բելառուսական լրատվադաշտն ուղղակի հեղեղվեց տեղեկություններով, որ Ադրբեջանը պատրաստվում է Բելառուսից ձեռք բերել «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, ի՞նչ գնահատական կտաք այս երեւույթին:

- Սա անընդունելի է. Հայաստանն ու Բելառուսը դաշնակից երկրներ են եւ ռազմական ու ռազմավարական դաշնակիցներ են: Երկուսն էլ միեւնույն Հավաքական անվտանգության պայմանագրի ու Եվրասիական տնտեսական միության անդամներ են: Եվ նման բան, որ զենքը վաճառի սեփական դաշնակցի թշնամուն, որը նշանակում է նաեւ վտանգ սեփական պետության դեմ, անընդունելի է: Անհասկանալի է Բելառուսի վարքը՝ այս առումով: Բայց, ցավալիորեն, ըստ էության, Բելառուսը նույն Ռուսաստանի օրինակին է հետեւում:

- Եթե, ի վերջո, Ադրբեջանը ձեռք բերի այդ համակարգերը, ռազմական բալանսի ու ռազմաքաղաքական իրավիճակի ինչպիսի՞ փոփոխությունների դա կարող է հանգեցնել մեր տարածաշրջանում:

- Ռազմաքաղաքական առումով՝ դեռեւս դժվար է ասել, թե ինչ կփոխի, որովհետեւ մենք դեռ պետք է տեսնենք, թե Հայաստանը դրան ինչ կարող է հակադրել: Բայց, այդուհանդերձ, անընդունելի է նման երեւույթը, քանի որ դա բերում է սպառազինությունների մրցավազքի, նորանոր զենքեր ու զինատեսակներ են մտնում տարածաշրջան, զենքի կուտակում է տեղի ունենում, առանց այն էլ աշխարհի ամենասպառազինված տարածաշրջաններից է, եւ այս ամենը՝ նման զենքերի կուտակումը հղի է լուրջ վտանգներով:

- Եթե հաշվի առնենք, որ «Պոլոնեզները» 200 կիլոմետր հեռահարություն ունեն, համարվում են գերճշգրիտ՝ շեղումը կազմում է ընդամենը 1 մետր, ապա դա ինչպիսի՞ սպառնալիքներ կարող է ստեղծել մեզ համար, եթե Ադրբեջանն այդպիսի զինատեսակ էլ ունենա իր զինանոցում:

- Դա այնպիսի հեռահարության զինատեսակ է, որ, ըստ էության, ամբողջ Հայաստանի տարածքը՝ ներառյալ մայրաքաղաքն ու Արարատյան դաշտը, կհայտնվի խոցելի վիճակում: Ընդ որում՝ Երեւանին նման զենքով հնարավոր կլինի ոչ միայն Նախիջեւանից հարվածել, այլեւ Ղազախի կողմից էլ՝ հյուսիսից ու արեւելքից եւս հարվածել: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը հաջորդ պատերազմը կանխատեսում է կամ պատերազմի հաջորդ սաստկացումը նախատեսում է ոչ միայն Արցախի ռազմաճակատով, այլ նաեւ բուն Հայաստանի Հանրապետության, որովհետեւ հակառակ պարագայում նման զենքն անիմաստ է: Այսինքն՝ նման խորություն Արցախը չունի: Սա արդեն նշանակում է, որ, թերեւս, երկու ճակատով կամ երեք ճակատով ստիպված կլինենք պատերազմ մղել: Դա բավականին լուրջ ապակայունացնում է ընդհանուր իրավիճակն ու լուրջ վտանգ կարող է ներկայացնել Հայաստանի համար:

- Որպես հակաքայլ, ձեր կարծիքով, ի՞նչ կարող է անել հայկական կողմը:

- Հայկական կողմը, կարծում եմ, նախ՝ առաջինը պետք է բողոքի Բելառուսին ու պաշտոնապես բողոքի: Եվ անհասկանալի է այդ դեպքում, թե մենք ինչու ենք դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվում նման երկրների հետ, որոնք մեր թշնամուն զենք են վաճառում՝ այն էլ նման զենքեր. առաջինն այդ բողոքն է: Երկրորդը՝ պետք է պաշտոնապես Հայաստանը հայտարարի, որ քանի որ սա Հայաստանի համար լուրջ վտանգ է ներկայացնում, եւ ո՛չ դաշնակիցները, ո՛չ էլ միջազգային հանրությունը որեւէ կերպ չեն սաստում զենքի այս մրցավազքը, ուրեմն Հայաստանն իրեն իրավունք է վերապահ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր