Disney ստուդիան դիտարկում է Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի շարունակությունը նկարահանելու հնարավորությունը: Այս տեղեկատվությունը Comicbook պորտալի հետ խոսակցության ժամանակ հաստատել է պրոդյուսեր Դեն Լինը։
«Մեզ թվում է, որ պատմելու բաներ դեռ կան»,-նշել է Լինը: «Այնպես որ, չբացահայտելով մանրամասնությունները, մենք միանշանակ ուսումնասիրում ենք, թե էլ ինչ կարելի է անել այս ֆրանշիզայի հետ»,-եզրափակել է պրոդյուսերը:
Միեւնույն ժամանակ Comicbook պորտալն ընդգծել է, որ սրանք դեռեւս միայն խոսակցություններ են, եւ ներկայում պաշտոնական...