Դեպի վեր

Նրանց գլխավոր խնդիրն այժմ Նիկոլի վարկանիշը գցելն է. նախկին ռեժիմի թափթփուկներն ուզում են ցույց տալ, որ այս իշխանությունը քաշ չունի

1in.am10/6/2019, 5:54

Նրանց գլխավոր խնդիրն այժմ Նիկոլի վարկանիշը գցելն է. նախկին ռեժիմի թափթփուկներն ուզում են ցույց տալ, որ այս իշխանությունը քաշ չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, ԱԺ-ն կողմ քվեարկեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին, և այժմ պետք է որոշում կայացնի Սահմանադրական դատարանը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը, և ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

– Սերժ Սարգսյանն իր իշխանավարման տարիներին հատուկ ծրագիր կազմեց, ու դրա ճարտարապետներն էին ինքը, Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյան կոչեցյալները։ Այդ ծրագրի էությունը հետևյալն էր՝ մինչև 2040-2050 թվականը պետք է իշխանությունն իրենց ձեռքերում լիներ, ու դրա երաշխավորը դարձրին Սահմանադրական դատարանը։ Կազմեցին սատանայական Սահմանադրություն, ու ոնց պտտվում ես՝ հակասության  ես հանդիպում  ու թակարդի մեջ  հայտնվում։

Մինչև իշխանության գալը՝ թե՛ Նիկոլը, թե՛ մենք ասում էինք, որ այս Սահմանադրությունը չարիք է հայ ժողովրդի գլխին ու խայտառակ կեղծիքներով է անցկացված։ Ժողովուրդը քվեարկության չի գնացել, իսկ իրենք գրել ու թվեր են կրակել, Սերժի ասած՝ ինչքան ուզեցել՝ խփել են։ Այդ թյուրիմացությանն էլ դրեցին Սահմանադրական դատարանի նախագահ, որովհետև այդ թյուրիմացությունն էր այդ ամենի համահեղինակը։ Հիմա տեսեք՝ Ազգային ժողովը Հայաստան պետության թիվ մեկ մարմինն է, բայց ԱԺ-ն չի կարողանում այդ թյուրիմացությանը հեռացնել։ 9-ը դատավորից 6-ը պետք է կողմ քվեարկի, բայց հնարավոր է չքվեարկեն, ու այդ որոշումը չանցնի։ Պետք է փոխել Սահմանադրությունը, հիմքը։ Եթե հանկարծ 6 դատավոր կողմ չքվեարկի, ու Ազգային ժողովի որոշումը չանցնի, ուրեմն սա նոր իշխանություններին դաս կլինի, որ խելքի գան ու օր առաջ նախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հանցագործ, կոռումպացված և սեփական ժողովրդի կողմից զիբլանոցը նետված նախկին ռեժիմի թափթփուկներն ու մնացորդները փոխանակ դաս քաղեն իրենց տխրահռչակ անցյալից՝ սկսում են աջուձախ վայրահաչել ու  երկրում անկայունություն ստեղծել։ Նրանց գլխավոր խնդիրն այժմ Նիկոլի վարկանիշը գցելն է։ Տեսեք՝ Քոչարյան կոչված բանդիտ հանցագործը գնացել հիվանդանոցում պառկել է, իբր վիրահ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր