Դեպի վեր

«Լույս» խմբակցությունը սպառնում է Հայկ Մարությանի գործունեությունը վիճարկել դատարանում

azatutyun.am01/11/2019, 12:12

«Լույս» խմբակցությունը սպառնում է Հայկ Մարությանի գործունեությունը վիճարկել դատարանում

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունը կվիճարկի դատարանում, եթե նա անուն առ անուն չհրապարակի՝ քաղաքապետարանի աշխատակիցները որքան պարգևավճար են ստացել տարեվերջին, զգուշացնում է խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Պարգևավճարների վերաբերյալ Խաժակյանի հարցումը քաղաքապետին դեռ անարձագանք է:

«Հետագայում նաև պատրաստ ենք խնդրի չլուծման դեպքում դիմել վարչական դատարան՝ կրկին Երևանի ՏԻՄ օրենքով սահմանված կարգով վիճարկելու քաղաքապետի գործողությունը, քանի որ այդ գործողությունը վնասում է թափանցիկությանը», - նշեց Դավիթ Խաժակյանը։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն է պահանջում պարգևատրման վերաբերյալ քաղաքապետի կարգադրությանը կից հրապարակել հավելվածը, որտեղ, ըստ Դավիթ Խաժակյանի, պետք է լինի պարգևավճարի հասցեատերերի անունների ողջ ցանկը:

«Համաձայն նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի քաղաքապետի կարգադրությունը համարվում է անհատական իրավական ակտ, և հավելվածը դրա անբաժանելի մի մասն է, ուստի ստացվում է, որ իրենք չեն կատարել Երևանի ՏԻՄ օրենքի պահանջը», - ընդգծեց «Լույս» խմբակցության ղեկավարը։

Ավագանու ընդդիմադիր անդամը հիշեցնում է՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն անգամ չէր զլացել հրապարակել, որ ինքն իրեն մեկ ամսվա աշխատավարձի չափով պարգևատրել է, ինչն աղմուկ էր բարձրացրել: Գուցե հանրության արձագանքի՞ց է վախենում գործող իշխանությունը՝ Դավիթ Խաժակյանի այս կասկածները փարատում է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: «Բայց կարող եմ ասել, որ Երևանի քաղաքապետը չի ստացել պրեմիա, զրո։ Ես ուզում եմ փարատեմ բոլորի էս կասկածները, որ մենք ոչ մի բանից մտավախություն չունենք։ Ինչո՞ւ՝ որովհետև մենք բաց, թափանցիկ և հստակ ենք», - ասաց Երևանի փոխքաղաքապետը։

Հայկ Սարգսյանը, մատնացույց անելով քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված կարգադրությունը, պնդում է, որ հանրությունից ոչինչ չեն թաքցնում: Երևանի քաղաքապետարանի և համայնքապետարանների շուրջ 2 հազար աշխատակցի բաշխվել է մեկ միլիարդ 200 միլիոն դրամի չափով ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր