Դեպի վեր

Ակնկալում ենք ավելի շատ լատվիական ներդրումներ Հայաստանում. Զոհրաբ Մնացականյան

slaq.am09/18/2019, 7:30

Ակնկալում ենք ավելի շատ լատվիական ներդրումներ Հայաստանում. Զոհրաբ Մնացականյան

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարություն է արել Լատվիայի ԱԳ նախարար էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսին: Նախարարի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Ես, իրապես, շատ ուրախ եմ Լատվիա կատարած այս պաշտոնական այցի համար՝ ուղղված մեր երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական լավ, բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ նոր ջանքերի ներդրմանը: Կարծում եմ, և մեր խոսակցությունների ժամանակ շատ հաճախ ենք նշել, որ մենք միմյանց նկատմամբ խորը զգացում ունեցող ժողովուրդներ ենք, ժողովուրդներ, որոնք ունեն ազատության և անկախության նկատմամբ շատ ուժեղ վճռականություն: Մենք հետևողականորեն աջակցել ենք միմյանց ազատության և անկախության համար մղած մեր շարժումների ընթացքում, ինչը շատ կարևոր հիմք է:

Որպես ազգ-պետություններ՝ ունենք հարաբերությունների և համագործակցության շատ լավ փորձ: Ինձ համար մեծ պատիվ էր այս անգամ այսքան ջերմ ընդունելության արժանանալ Ռիգայում: Շատ շնորհակալ եմ այն շատ հետաքրքիր և կարևոր հանդիպումների համար, որ ես ունեցա Լատվիայի նախագահի, խորհրդարանի նախագահի, փոխվարչապետի, պաշտպանության նախարարի հետ: Այստեղ գործում է Հայաստանի հետ շատ աշխույժ և շատ ներառական խորհրդարանական բարեկամության խումբ, որը նույնպես ողջունեց ինձ: Եվ այսօր մենք շատ ծավալուն քննարկում ունեցանք իմ լավ ընկեր և գործընկեր, արտաքին գործերի նախարարի հետ: Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, Էդգարս, այս հնարավորության համար: Մենք մանրամասն անդրադարձել ենք մեր երկկողմ օրակարգին:

Մենք շատ լավ ներուժ ունենք՝ առավել ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունների սահմանները: Կարծում եմ, որ մեր հարաբերություններում առկա է միմյանց արժեքների նկատմամբ հարգանքի խորը զգացում: Երկկողմ հարաբերությունները շատ կարևոր են, շատ կարևոր է նաև այն տրամաբանությունը, որի շրջանակներում մենք զարգացնում ենք մեր տնտեսությունները: Մեր երկու երկրներում էլ բավական խորն է խելացի զարգացման հայեցակարգը: Որպես կառավարություններ՝ մեր նպատակն է այս դաշտում իրական դերակատարներին տրամադրել հարթակ՝ նրանց մերձեցնելու համար, որտեղ կկարողանան ուսումնասիրել այն ուղիները, որոնցով ցանկանում են միասին աշխատել: Ստեղծարար կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք ունենք կիսվելու և առաջարկելու մեր սեփական փորձը:

Մենք ունենք գյուղատնտեսության ոլորտը, որը, հուսով ենք, կշարունակի մնալ հետաքրքրությանն դաշտում: Եվ մենք ցանկանում ենք ընդլայնել այն: Ես նշել եմ, որ Հայաստանում ունենք տպավորիչ ձեռքբերումներ գինեգործության ոլորտում, որի արտադրանքը կարող է իր տեղը գտնել լատվիական շուկայում: Բոլորս գիտենք հեղինակություն վայելող հայկական կոնյակի մասին, սակայն մեր գինիները նույնպես շատ տպավորիչ են: Իհարկե, ամեն ինչ դրանով չի սահմանափարկվում:

Մենք նաև համընդգրկուն քննարկում են ունեցել կրթության ոլորտում մեր համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ. այստեղ նույնպես շատ լավ հնարավորություններ կան: Մշակույթը եղել և շարունակում է մնալ մեր ժողովուրդներին միավորող շատ կարևոր գործոն: Ես իրապես ուրախ եմ, որ երկու օրից Ռիգան հնարավորություն կունենա տոնել հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակը՝ Կոմիտասի «Պատարագ»-ի կատարմամբ: Ես իսկապես շատ երախտապարտ եմ հայկական մշակույթի ու քաղաքակրթության նկատմամբ Ձեր երկրում թևածող հյուրընկալ ոգու համար. այն մարդկանց միավորելու, միմյանց հարգելու, մեկս մյուսի մշակույթը հարգելու կարևոր կամուրջ է: Ես նաև ակնկալում եմ Հայաստանում վայելել լատվիական մշակութային հրաշալի փորձը: Այն շատ հայտնի է Հայաստանում, և, մենք, իհարկե, անհամբերությամբ սպասում ենք դրան:

Էդգարսի հետ նաև անդրադարձանք հայկական որոշակի ներդրումների առկայությունը: Իհարկե, ակնկալում ենք ավելի շատ լատվիական ներդրումներ Հայաստանում:

Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լատվիայի կառավարությանը, ինչպես նշել եմ մեր հանդիպումների ընթացքում, այն հյուրընկալ մթնոլորտի համար, որն այստեղ՝ Լատվիայում, վայելում են մեր հայրենակիցները՝ Լատվիայի հայկական ծագում ունեցող քաղաքացիները: Ինձ համար իրապես շատ հուզիչ էր այստեղ՝ Ռիգայում, տեսնել հայկական գեղեցիկ եկեղեցի: Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչները, որպես Լատվիայի քաղաքացիներ, Լատվիային նվիրված հայրենասերներ են: Միաժամանակ իրենց իրենց գործունեության մեջ և կյանքում հպարտորեն կրում են իրենց ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր