Դեպի վեր

GFN.AM-ը սկսում է ՀՀ-ում NVIDIA GeForce NOW ամպային խաղերի ծառայության բետա փորձարկման համար գրանցումները

panarmenian.net01/26/2023, 2:24

GFN.AM-ը սկսում է ՀՀ-ում NVIDIA GeForce NOW ամպային խաղերի ծառայության բետա փորձարկման համար գրանցումները

26 հունվարի 2023 - 18:22 AMT

PanARMENIAN.Net - GFN.AM-ը սկսում է Հայաստանում NVIDIA GeForce NOW ամպային խաղերի ծառայության բետա փորձարկման համար գրանցումները, որոնք կմեկնարկեն հունվարի 26-ից։

GFN.AM-ը թույլ է տալիս Հայաստանի գեյմերներին, պահպանելով վերջին սերնդի NVIDIA GeForce գրաֆիկայի առավելությունները, օգտվել գրաֆիկական ամենապահանջկոտ խաղերից գրեթե ցանկացած սարքից՝ ներառյալ ցածր հզորության համակարգիչներից, սմարթֆոններից և պլաշետներից` iOS կամ Android համակարգերի միջոցով, ինչպես նաև այն հեռուստացույցներից, որոնք ունեն նման հնարավորություն։ GFN.AM-ը համատեղելի է թվային խաղերի խոշորագույն խանութների հետ և խաղեր է հեռարձակում անմիջապես գեյմերների գրադարաններից Steam-ում, Epic Games Store-ում, Ubisoft Connect-ում և այլն:

GFN.AM-ի կատալոգն արդեն ունի ավելի քան 1500 խաղ, որոնք կարելի է հեռարձակել ամպից, ընդ որում՝ այդ խաղերից 100-ն անվճար է: Նոր խաղերը ավելացվում են շաբաթական պարբերականությամբ: Հունվարի 26-ից խաղացողները կարող են ստեղծել հաշիվ GFN.AM-ում, որը թույլ կտա մուտք գործել ծառայության փակ բետա տարբերակ։ Օգտատերերը կկարողանան ընտրել բաժանորդագրության հարմար տարբերակ: Բազային բաժանորդագրությունը տրամադրվում է անվճար։ Պրեմիում կամ Ultimate բաժանորդագրության արժեքը և առավելությունները կարելի է գտնել կայքում։

Բազային բաժանորդագրություն՝ անվճար է և թույլ է տալիս խաղացողներին ծանոթանալ խաղային ծառայությանը՝ առաջարկելով մինչև 30 րոպե տևողությամբ խաղային սեսսիաներ:

Պրեմիում բաժանորդագրություն՝ ապահովում է ամպային խաղերի ծառայության ավելի շատ առավելություններ.

-Խաղը սկսելիս առաջնահերթ մուտք դեպի սերվերներ;

-Խաղային սեսսիաներ՝ մինչև 6 ժամ;

-NVIDIA RTX տեխնոլոգիաների հասանելիություն:

Ultimate բաժանորդագրություն՝ խաղացողներին տալիս է «Premium» -ի բոլոր հնարավորությունները և այլ առավելություններ.

-Բացառիկ մուտք դեպի GeForce RTX 3080 սերվերներ ներկայում և GeForce RTX 4080 սերվերներ՝ ապագայում;

-Պատկերի 4K կետայնություն, կադրերի հաճախականությունը՝ մինչև 120 կադր/վ:

GFN.AM-ը Հայաստանի տարածքում տեղադրել է սերվերներ, ինչը թույլ է տալիս տարածաշրջանի մասնակիցներին ստանալ հնարավոր նվազագույն հապաղում։ Մասնակիցները կկարողանան խաղալ իրենց սմարթֆոններից, պլանշետներից, հեռուստացույցներից և այլ սարքերից 60 կադր/վրկ-ի դեպքում և 720p-ի համար ինտերնետի նվազագույն 15 Մբիթ/վրկ արագությամբ և 60 կադր/վրկ-ի և 1080p-ի համար՝ 25 Մբիթ/վրկ ինտերնետի արագությամբ։

Հայաստանը զարգանում է արագ տեմպերով, և քանի որ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսը ավելի շատ ներդրումներ են կատարում, երկրում աճում է տվյալների մշակման կենտրոնների և պրովայդերների քանակը, որոնք առաջարկում են կապի ավելի լայն հնարավորություններ, ինչն էլ լիովին համապատասխանում է GFN.AM-ի GeForce NOW ծառայությանը: GFN.AM-ում խաղացողների թվի մեծացմանը զուգահեռ կդիտվի ինտերնետի որակի բարելավում բոլոր ծառայությունների համար, քանի որ GeForce NOW-ն գործում է որպես կատալիզատոր երկրի ներսում ինչպես տվյալների կենտրոնների, այնպես էլ կապի գծերի զարգացման համար:

GFN.AM-ը մատուցում է ծառայություններ, որոնք պահանջված են ոչ միայն այսօր, այլ նաև ապագայում։ GFN.AM սերվերների բարձր վերարտադրողականությունը, Ultimate բաժանորդագրության դեպքում RTX 3080-ի աջակցությունը և ապագայում RTX 4080-ի հայտնվելը փորձառությունն ավելի մոտեցնում են ավանդական սեղանի համակարգչին, այնպես որ խաղացողները կարող են կենտրոնանալ իրենց սիրելի խաղերի վրա՝ առանց սարքի տեխնիկական պարամետրերին ուշադրություն դարձնելու:

Գրանցվելուց հետո օգտատերերին հասանելի կլինի փակ բետա թեստը, որի ընթացքում ծառայությունը կգործի ամբողջությամբ՝ առանց որևէ սահմանափակման՝ բաժանորդագրության յուրաքանչյուր ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր