Դեպի վեր

Կուտակային կենսաթոշակային համակարգը բարեփոխման կարիք ունի, չի լուծում խնդիրը, որը դրված է նրա առջև. ՀՅԴ

yerkir.am07/17/2018, 10:42

Կուտակային կենսաթոշակային համակարգը բարեփոխման կարիք ունի, չի լուծում խնդիրը, որը դրված է նրա առջև. ՀՅԴ

Հայտնել ենք, որ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների կենտրոնը հետազոտություն է իրականացրել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ հետազոտությունն ամբողջությամբ վերաբերում է կենսաթոշակային համակարգին, և այդ համակարգի բարելավումը ցանկացած երկրի կարևորագույն խնդիրներից մեկն է: «Այն համակարգը, որ ներդրվել է ՀՀ-ում, ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին բազմիցս խոսվել է դաշնակցական շատ գործիչների կողմից` թե' իշխանության մեջ եղած, թե' որպես ընդդիմություն եղած ժամանակ»,- ասաց նա:

Ըստ Գրիգորյանի` ՀՅԴ-ն իր մոտեցումներն ու տեսակետները նազմիցս ներկայացրել է:« Մեր տեսակետը չի փոխվել նաև այսօր: Մենք մնում ենք մեր համոզմունքին` այս համակարգը բարեփոխման կարիք ունի, քանի որ չի լուծում այն խնդիրը, որը դրված է նրա առջև»,- ասաց նա:

Գրիգորյանը շեշտեց, որ իրենց պահանջը պարտադիր բաղադրիչի չեղարկումն է: Ըստ նրա` պետք է նոր, բարելավված կենսաթոշակային համակարգ ներդրվի, որպեսզի որոշակի սկզբունքներ պահպանվեն:

Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք կառավարության կողմից առաջարկված լուծումն արդարացված է, Գրիգորյանը նշեց, որ նրանք էլ են ասել` այդ լուծումը ժամանակավոր է: «Քանի որ միշտ քննադատվել է այս համակարգը, կարծում եմ` կգնան բարեփոխումների այն ճանապարհով, որ առաջարկում ենք մենք: Մեր այս հետազոտությունը միտված է օգնելուն, հուշումներ անելուն, որ լուծման ուղիները գտնենք համատեղ` հասարակության լայն շրջանակների հետ քննարկումների արդյունքում»,- ասաց նա:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքով...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր