Դեպի վեր

ՀԱԿ-ը առաջարկում է մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե` վերադառնալու կիսանախագահական համակարգին

azatutyun.am02/16/2019, 4:48

ՀԱԿ-ը առաջարկում է մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե` վերադառնալու կիսանախագահական համակարգին

Հայաստանի կառավարության ծրագիրը, որն այս շաբաթ արժանացավ Ազգային ժողովի հավանությանը, «ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ», - ասված է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) այսօր հրապարակած հայտարարությունում:

Ծրագիրը նաև պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսին են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը և այլն։ Հռչակվում է անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ, արտահանման վրա հիմնված, արդար մրցակցային և մասնակցային տնտեսության և ներդրումային նպաստավոր միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները տնտեսության և ռազմարդյունաբերության լոկոմոտիվ դարձնելու ռազմավարությունը, ներկայացված են երկրի զարգացման բազմաթիվ այլ հավակնոտ ծրագրային նպատակներ, ասված է հայտարարությունում:

«Նոր իրավիճակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ թեև ավարտվել է քսանամյա կոշտ ավտորիտարիզմի քաղաքական իշխանության ժամանակաշրջանը, սակայն դեռևս պահպանվում է դրա ստեղծած համակարգի հսկայական ազդեցությունը երկրի քաղաքական, տնտեսական և պետական ու հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառների վրա: Ուստի, առաջիկա տարիները պետք է դառնան մի կողմից փաստացի դեռևս գոյություն ունեցող արատավոր համակարգի ապամոնտաժման և սահմանադրական կարգի վերականգնման, մյուս կողմից` ապագա զարգացող, ժողովրդավարական, միջազգային հարաբերություններում ամուր մրցակցային դիրքեր ունեցող Հայաստանի հիմքերի ստեղծման տարիներ», - ընդգծում է ՀԱԿ-ը:

Առկա իրողությունների թելադրանքով, առաջիկա հինգ տարիների համար Հայ ազգային կոնգրեսը առաջն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր