Դեպի վեր

Եթե կա քրգործ, որտեղ քննվում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը՝ իշխանությունն անելիք ունի

1in.am11/2/2019, 5:54

Եթե կա քրգործ, որտեղ քննվում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը՝ իշխանությունն անելիք ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

– Անցած շաբաթվա իրադարձություններին զուգահեռ՝ քաղաքական անցուդարձում շոշափվում էր նաև ՀԱԿ-ի անունը, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ էր ՀԱԿ-ի անունն ակտիվորեն շոշափվում ներքաղաքական օրակարգում:

– Ես բնական եմ համարում, որ ՀԱԿ-ի անունն անընդհատ շոշափվելու է՝ հաշվի առնելով այն ազդեցությունը, որ մենք ունեցել ենք, նաև այն հակաքարոզչությունը, որ մեր նկատմամբ տարիներ շարունակ իրագործվել է նախկին իշխանությունների կողմից, և հիմա էլ նրանք ոչ պակաս թափով շարունակում են հակաքարոզչությունը:

– Հիմա ի՞նչն է պատճառը:

– Չեմ կարող ասել, բայց այդ կազմավորմանը շատ պայմանական կարելի է անվանել քաղաքական, նրանք՝ նախկին իշխանությունները, քոչարյանասերժական շրջանակները, բոլորովին այլ դաշտում են մոտիվացիաներ ունեցել՝ ոչ թե քաղաքական, այլ անձնական դաշտում, քրեական հարթության վրա, և բնականաբար, նրանք ամենից շատ խրտնում են այն ուժից, որը մշտապես բարձրաձայնել է, բացահայտել նրանց իսկական էությունը:

– Երևի նկատել եք, որ ձեր նշած ճակատից ձեզ թիրախավորում են հատկապես նրա համար, որ դուք համարվում եք գործող իշխանության աջակիցը:

– Մենք աջակցել ենք անցած տարվա հեղափոխական գործընթացներին, ողջունել ենք, որ Հայաստանում ձևավորվել է լեգիտիմ իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը, պաշտպանել ենք ու հետայսու էլ աջակցելու ենք այնպիսի քայլերը, որոնք կհամապատասխանեն ՀՀ պետական շահերին և մեր որդեգրած մոտեցումներին: Բայց այն հարցերում, որտեղ իշխանությունն ընտրում է մի մոտեցում, որը, ըստ մեզ, օպտիմալը չէ կամ սխալ է, մենք չենք խուսափի բարձրաձայնելուց և քննադատելուց:

– Այդ հակաքարոզչական բլոկում ամենաշատ օգտագործվում է հետևյալ ձևակերպումը՝ «Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է»:

– Կարծում եմ՝ այդ հարցին Լևոն Տեր-Պետրոսյանը սպառիչ պատասխան տվել է: Հասկանում եմ՝ դա կարող է շարունակվել, ինչպես 20 տարի անընդհատ շարունակվել են տարածվել բազմաթիվ ստեր, թեև մենք համբերատարությամբ պարզաբանում էինք, իհարկե՝ գնալով այդ ստերի ազդեցությունը մարում է: Այնքան ստեր էին խոսել՝ ամենապարզ հակագիտական ստերից մինչև հմուտ ձևավորված ստեր, բայց մենք դրանց բոլորին անդրադարձել ենք, այդ բոլոր ստերը հերքվել են: Եվ հիմա իլյուզիա չունենք, որ նրանք երբևէ դադարելու են ստել: ՀԱԿ-ից, որպես սոլիդ քաղաքական ուժից, կա վախ, բայց նախկին իշխանությունների կողմից այս հակաքարոզչությունն արվում է նաև այլ նպատակով՝ փորձ է արվում սեփական հանցանքները թաքցնել և թիրախները շեղել: Բայց մեր հասարակությունը իմաստուն և հասուն է բավարար չափով:

– Կա կարծիք, որ ներքաղաքական աժիոտաժը եթե ստեղծվում է, ապա գլխավոր նպատակը տնտեսական հանցագործությունների լյուստրացիան թույլ չտալն է:

– Ինչու միայն տնտեսական, նաև քաղաքական ու քրեական հանցագործությունները: Մի զարմանալի բան կա, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվում տնտեսական ոլորտում յուրացումների համար, ոչ ոք չի հերքում, ասում են՝ մենք կփոխհատուցենք:

– Բայց քաղաքական տիրույթում այդ անձը ներկայացվում է որպես քաղհալածյալ:

– Դա իրենց միակ փրկության ձևն է, փորձում են իրենց ներկայացնել որպես մարտիրոս-նահատակ, որին ազգափրկիչ և սուրբ գործունեության համար են հիմա հետապնդում: Բայց ասելով, որ իրենք պատրաստ են փոխհատուցել՝ նրանք ընդունել են, որ պետությանը տվել են այդ վնասը: Դրան զուգահեռ՝ իրենց գլխին դնել քաղհալածյալի գլխարկը, դա լկտի անամոթություն է:

– Ի՞նչ փաստերից կարող է օգտված լինել Վիտալի Բալասանյանը, երբ ասում է,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր