Դեպի վեր

Կամերային երաժշտության տանը կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկո

shamshyan.com04/14/2021, 7:30

Կամերային երաժշտության տանը կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկո

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կներկայացնի համերգ՝ նվիրված հայ մեծանուն երգեհոնահար և հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Առաքելական եկեղեցու «Սբ. Մեսրոպ Մաշտոց-Սահակ Պարթև» շքանշանակիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին: Ստամբոլցյանի ծննդյան օրը՝ ապրիլի 19-ին, ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի Երգեհոնային երաժշտության երեկո:

Որպես մենակատարներ հանդես կգան երգեհոնահարներ Արթուր Ադամյանը, Լուսին Սառաջյանը, Աննա Բակունցը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Կարինե Հովհաննիսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Մարինա Նահապետյանը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մենակատարներ Գալինա Ցոլակյանը(սոպրանո) և Քրիստինա Չթչյանը (ջութակ), ինչպես նաև Նարեկ Ավագյանը (ֆլեյտա): Ծրագրում՝ Յ. Ս. Բախ, Գ. Ֆ. Հենդել, Կոմիտաս, Մ. Եկմալյան, Ե. Երկանյան:

Նշենք նաև, որ նույն օրը Վահագն Ստամբոլցյանին նվիրված համերգային երեկո կկայանա նաև Չարենցավան քաղաքում: Ա.Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում ելույթ կունենան երգեհոնահարներ Վահագն Մարգարյանն ու Արմեն Աղաջանյանը:

Վահագն Ստամբոլցյանը մեծապես նպաստել է Հայաստանում երգեհոնային արվեստի տարածմանը։ Նվագացանկն ընդգրկում էր մինչդասական շրջանի, Յոհան Սեբաստիան Բախի, Հենդելի, նաև Քրիստափոր Քուշն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր