Դեպի վեր

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

armtimes.com05/28/2020, 6:00

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

2019-ի դեկտեմբերին աշխարհն սկսեց անհանգստությամբ հետեւել Չինաստանի Ուհան քաղաքում COVID-19 նոր կորոնավիրուսով վարակվածների բուժման ընթացքին, վարակի տարածման ուղղություններին:

Վարակվածների ինքնազգացողության կտրուկ վատացման մասին տեսանյութերն արագորեն տարածվում էին սոցիալական ցանցերում: Վարակը եւս տարածվում էր արագորեն եւ շուտով դուրս եկավ Չինաստանի սահմաններից՝ շաբաթների ընթացքում փոխելով աշխարհի բնականոն կյանքը:

Հայաստանում սուր շնչառական COVID-19 հիվանդությամբ վարակման առաջին դեպքի մասին պաշտոնապես հայտարարվեց մարտի 1-ին: Մեկուսանալ աշխարհից ու հեռու մնալ վարակի տարածումից չհաջողվեց, եւ մարտի 13-ից մեր երկրում հայտարարվեց արտակարգ դրություն վարակի տարածումը կանխարգելելու եւ վերահսկելու նպատակով: Սահմանափակումներ դրվեցին ոչ միայն տեղաշարժի ու հանրային-միջանձնային շփումների, այլեւ՝ աշխարհին մեծապես անծանոթ այս հիվանդության մասին տեղեկատվության տարածման վրա: Թույլատրվեց հիվանդության կամ աշխարհում վարակի տարածման մասին հրապարակել միայն հավաստի աղբյուրներից ստացված լուրեր՝ համապատասխան հղումներով, իսկ հայկական իրականության՝ հիվանդների, վարակի օջախների, դրական ու բացասական թեստերի, մահացության ցուցանիշների մասին՝ միայն պաշտոնական տեղեկատվություն:

Ըստ այդմ, հիմք ընդունելով բացառապես պաշտոնական տվյալները՝ դիտարկենք, թե վարակի տարածման ինչ ցուցանիշներ են գրանցվել մեր երկրում՝ խմբավորելով տվյալները կեսամսյա փուլերով (համարվում է, որ մոտավորապես այդքան է հիվանդության գաղտնի շրջանը):

Մարտ ամսվա առաջին երկու շաբաթվա ընթացքում կատարվել է 411 թեստավորում: Բացասական է եղել 383-ը, դրական՝ 28-ը: Մարտի 15-ին հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված առաջին մարդը: Այս ընթացքում մեկ օրում կատարվել է նվազագույնը 7, առավելագույնը՝ 105 թեստ:

Մարտի երկրորդ կեսին կատարվել է 2.743 թեստավորում: Բացասական պատասխան է ստացվել 2.200-ի դեպքում, դրական՝ 543-ի: Ապաքինվել է 30 մարդ, մահացել՝ 3-ը: Այս ընթացքում մեկ օրում կատարվել է նվազագույնը 36, առավելագույնը՝ 367 թեստ:

Ապրիլի առաջին կեսին կատարվել է 6.539 թեստավորում: Բացասական պատասխանների թիվը 5.771 է, դրականներինը՝ 588: Ապաքինվածները 327-ն են, գրանցվել է 15 մահ: Այս ընթացքում մեկ օրում կատարվել է նվազագույնը 211, առավելագույնը՝ 685 թեստ:

Ապրիլի երկրորդ կեսին 12.546 թեստավորում է իրականացվել: Բացասական է եղել դրանցից 11.557-ի պատասխանը, դրական՝ 989-ի: Ապաքինվել է 619 հիվանդ, մահացել՝ 15-ը: Այս ընթացքում մեկ օրում կատարվել է նվազագույնը 556, առավելագույնը՝ 1161 թեստ:

Մայիսի 1-15-ը կատարված 16.828 թեստերից բացասական է եղել 14.693-ը, դրական 2.135-ը: Ապաքինվել է 814 հիվանդ, մահացել՝ 22-ը: Այս ընթացքում մեկ օրում կատարվել է նվազագույնը 752, առավելագույնը՝ 1529 թեստ:

Մայիսի 16-ից մինչ այսօր (ներառյալ) կատարվել է 15.926 թեստավորում, դրանցից բացասական է եղել 11,993-ը, դրական՝ 3.933-ը, առողջացել է 1.496 մարդ, մահացել՝ 58-ը: Այս ընթացքում մեկ օրում կատարվել է նվազագույնը 1.124, առավելագույնը՝ 1.832 թեստ:

Այսօրվա տվյալներով՝ մինչ օրս գրանցվել է վարակման 8.216 հաստատված դեպք, առողջացել է հիվանդներից 3.287-ը, փաստացի բուժվում է 4.772-ը, մահացել է 113-ը՝ 44 վարակակիրն այլ պատճառներով: Մինչ օրս մահացածներից ամենաերիտասարդը 27 տարեկան էր, ամենատարեցը՝ 93. մահացածներից մինչեւ 50 տարեկան էր 6 հիվանդ, 50-60 տարեկան՝ 13-ը, 60-70՝ 34-ը, 70-80՝ 25-ը, 80-90՝ 31-ը, եւ ավելի քան 90 տարեկան էր հիվանդներից 4-ը:

Վարակի տարածմանը զուգընթաց՝ շատ մասնագետներ հաստատված դեպքերի աճի թիվը պայմանավորում են կատարված թեստերի թվի աճով. թեպետ օրը օրին համեմատականում այդ ցուցանիշը կարող է դա ցույց չտալ (օրինակ, մայիսի 21-ին կատարվել է 1832 թեստ, որից դրական է եղել 322-ը, իսկ մայիսի 24-ին կատարվել է 1197 թեստ, որից դրական արդյունքով՝ 452-ն է եղել), սակայն երկշաբաթյա միջակայքում վերցված միջին թվերը փաստում են, որ այս սկզբունքը գործում է: Եթե մարտի առաջին կեսին կատարված 411 թեստից դրական է եղել 28-ը, ապա 2-րդ կեսին՝ 2.743 թեստից դրական է եղել 543-ը, ապրիլի առաջին կեսին՝ 6.359 թեստից 588-ը, հաջորդող երկու շաբաթվա՝ 12.546 թեստից 989-ը:

Մի փոքր այլ դինամիկա է նկատվում մայիս ամսին: Մեկ օրում կատարված թեստերի միջին թիվը գրեթե ն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր