Դեպի վեր

Բաքու-Թբիլիսի-Կարսը անհարմարություն է պատճառում Ջավախքի Դադեշ գյուղի բնակիչներին

panorama.am12/10/2019, 4:30

Բաքու-Թբիլիսի-Կարսը անհարմարություն է պատճառում Ջավախքի Դադեշ գյուղի բնակիչներին

Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչները կրկին բողոքում են, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին փակել է անասունների ճանապարհը: Երկաթուղին գյուղը բաժանում է արոտավայրերից, բնակիչների համար նախատեսված ճանապարհը նույնպես չի օգտագործվում:

Jnews-ի հաղորդմամբ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին անցկացվել է գյուղի և դադեշցիների կողմից օգտագործվող հարթավայրային արոտավայրերի միջև, և քանի որ շինարարության ընթացքում ճանապարհը զգալիորեն բարձրացվել է, անասունները չեն կարող անցնել այդտեղով:

Ընկերության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ «Մարաբդա-Կարծախ» ՍՊԸ-ն պետք է հատուկ վայրեր ստեղծեր նախիրների համար, ինչը և արել են. «Ծրագրով նախատեսված անասուններին քշելու 7 ճանապարհները կառուցվել են նշված գյուղերում»:

Գյուղացիների խոսքով, Դադեշ-Սուլդա հատվածում կառուցվել է անասուններին քշելու մի ճանապարհ, սակայն տեղն ընտրվել է ոչ հարմար, ոչ առաջին, ոչ երկրորդ գյուղի բնակիչները դրանից չեն օգտվում: Բացի այդ, Դադեշի բնակիչներն ասում են, որ անասունների համար կառուցվող ճանապարհներն արդեն շարքից դուրս են եկել:

Ըստ Դադեշ գյուղի բնակիչների, մի քանի անգամ անասուններին քշելու համար հատուկ վայրեր չլինելու պատճառով, կովերը վերջույթների կոտրվածքներ են ստացել: Ըստ գյուղացիների պնդման, անցման ընթացքում նույնիսկ բնակիչներից մեկն է կոտրել իր ոտքը:

Դադեշի լիազոր Էդգար Թումասյանի խոսքով, դեռ գյուղերում անասուններին քշելու ճանապարհներ չեն կառուցվել:

«Մենք այս հարցով մի քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին, բայց ապարդյուն», – ասել է Էդգար Թումասյանը:

Գյուղացիների խոսքով, նրանց խոստացել են լուծել այս խնդիրը, բայց չեն կատարել իրենց խոստումը:

Ինչ վերաբերում է շինարարական ընկերության կողմից տրամադրված մեքենաների համար նախատեսված ճանապարհին, ապա այն կառուցվել է երկաթուղային գծի տակ՝ գյուղի ներկայիս ճանապարհից մոտ 200 մ հեռավորության վրա: Գյուղի բնակիչը բողոքում է, որ շինարարները գյուղացիների հետ չեն խորհրդակցել նոր ճանապարհի գտնվելու վայրի մասին և կառուցել են շատ անհարմար տեղում:

«Ինչու են այն կ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր