Դեպի վեր

«Էքստրիմ» սրճարանը կգործի սահմանից 500 մետր հեռավորության վրա

azatutyun.am11/23/2017, 4:35

«Էքստրիմ» սրճարանը կգործի սահմանից 500 մետր հեռավորության վրա

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում «Էքստրիմ» անունով սրճարանը ադրբեջանական դիրքից շուրջ 500 մետր հեռավորության վրա է գործելու։

Հաճախորդներին հրապուրելու են «Coffеe tastеs better when you risk your life» («Սուրճն ավելի համեղ է, երբ վտանգում ես կյանքդ») կարգախոսով:

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասում է, որ գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ առաջին անգամ Գրիշայի տուն այցելեց, պատշգամբում սուրճ ըմպեց ու հասկացավ, որ այս վայրը կարող է գրավիչ լինել ոչ միայն իր, այլև աշխարհի տարբեր վայրերից այստեղ եկողների համար․ - «Ժամանցային սրճարանային գաղափարով չէ, որ դա ուզում ենք իրականացնել: Ուզում ենք ցույց տալ, որ ամեն բան հնարավոր է անել: Երևանից պիտի տարբեր չլինեն: Այն իմաստով, որ մարդիկ գան, նստեն, տեսնեն, պատկերացումները ընդլայնեն: Նաև իրենց քույրերին և եղբայրներին ճանաչեն, ովքեր գիշեր-ցերեկ այս սահմանագոտու մոտ են»:

Լվացքը փռելու ժամանակ տանտիրուհին Ալվարդը գնդակոծման է ենթարկվել, սակայն չի վնասվել։ Այցելուների անվտանգությունն ապահովելու համար «Էքստրիմ» սրճարանի հիմնադիրները նրանց հատուկ՝ պաշտպանական համազգեստ կտրամադրեն։ Կարմիր խաչի օգնությամբ նաև հատուկ պատ է կառուցվել։

Սրճարանը դեռ չի բացվել, սակայն հյուրերի պակաս արդեն չկա։ Այցելում են Եվրոպայից, Ամերիկայից ու Կանադայից։ Տանտերերն անգլերեն չգիտեն, սակայն հյուրերի հետ հաղորդակցման խնդիր չեն ունենում։

Բերքաբերցիներն ասում են, թե կրակոցների պատճառով գյուղ հարս չի գալիս, անգամ տեղի աղջիկներն են նախընտրում հարևան բնակավայրեր գնալ․ - «Աղջիկ չեն տալի: Որ իմանում են Բերքաբերից ա, սահմանին կպած, ասում ա՝ եթե ամուսնանանք էլ, գյուղո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր