Դեպի վեր

Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր տապալումը

1in.am01/12/2019, 5:06

Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր տապալումը

Դեռևս կոնֆուցիական փիլիսոփայության ժամանակներից պետության և իշխանության մասին տեսություններում կիրառվում է մերիտոկրատիա հասկացությունը, ինչպես օրինակ արիստոկրատիան, պլուտոկրատիան կամ դեմոկրատիան։ Մերիտոկրատիան արժանիների իշխանությունն է։ Դա կառավարման սկզբունք է, ըստ որի պետության ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ՝ անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողություններից։

Մերիտոկրատիա հասկացությունը կիրառվում է երկու իմաստով՝ առաջին իմաստը համապատասխանում է այն համակարգին, որտեղ ղեկավարները նշանակվում են հատուկ հովանավորված տաղանդներից (սա որոշակիորեն հակադրվում է ինչպես արիստոկրատիային, այնպես էլ ժողովրդավարությանը)։ Մերիտոկրատիայի երկրորդ՝ առավել տարածված իմաստը ենթադրում է մեկնարկային պայմանների ստեղծում օբյեկտիվորեն օժտված և աշխատասեր մարդկանց համար, որպեսզի նրանք ապագայում հնարավորություն ունենան հասարակական բարձր դիրք գրավել ազատ մրցակցության պայմաններում։

Առաջին հայացքից շատ գիտական կամ մասնագիտական թվացող այս երևույթը իրականում շատ արդիական է մեր իրականության, նոր Հայաստանի համար, որն առայժմ անցել է ապրիլյան թավշյա հեղափոխության, ապա դրա արդյունքում ձևավորված նոր իշխանության ինստիտուցիոնալիզացիայի փուլերով՝ ի դեմս դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների։

Գործընթացի այս շրջափուլը կավարտվի առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում, երբ կձևավորվի նաև նոր կառավարությունը։ Սրանք, ըստ էության մեխանիկական ակտեր են, որոնք առավել տեսանելի են հանրության համար։ Սակայն կան նաև առաջին հայացքից ոչ այնքան տեսանելի ու շոշափելի, այս կամ այն իրադարձությամբ չարտահայտվող, սակայն չափազանց խորքային, համակարգաստեղծ երևույթներ, որոնց մասին հանրային-քաղաքական դիսկուրսում քիչ է խոսվում կամ չի խոսվում ընհանրապես։ Խոսքը նոր Հայաստանի նոր վերնախավի մասին է, որն ամեն օր գտնվում է կազմավորման փուլում։ Շատ դժվար է կանխատեսել՝ ե՞րբ կավարտվի այդ գործընթացը, քանի որ հասկանալիորեն դա ո՛չ մեկ, ո՛չ էլ մի քանի քայլերից բաղկացած գործընթաց է։

Չկենտրոնանալով էլիտաների բնորոշման գիտական սահմանումների ու չափանիշների մեջ, անդրադառնանք մի քանիսին, որոնք առավել սերտորեն են առնչվում Հայաստանի ընթացիկ քաղաքական կյանքին՝ պետական, քաղաքական, քաղաքացիական ավանդույթների ձևավորում։ Հանուն արդարության պետք է նշենք, որ նոր իշխանությունը այս հարցում ստացել է բավական վատ ժառանգություն և նոր էլիտայի ձևավորումը տեղի է ունենում գրեթե զրոյական մեկնարկային պայմաններում։ Վերնախավերի, հատկապես պետական կառավարման համակարգի էլիտաների համար առանցքային նշանակություն ունի ինստիտուցիոնալ հիշողությունը, որը պետական կառավարման, քաղաքականության վարման, պետություն-հասարակություն հարաբերությունների ավանդույթների հավաքականությունն է։

Ինստիտուցիոնալ հիշողությունը մեր պարագայում կա՛մ բացակայում է ընդհանրապես, կա՛մ այնքան ձևախեղված է նախկին էլիտաների կողմից, որ գերադասելի է դրա բացակայությունը։ Այդ իմաստով ոչ միայն Հայաստանի նոր իշխանությունը, այլ քաղաքական համակարգի բոլոր խաղացողներն ընդհանրապես իրապես պատմական առաքելություն ունեն։ Ընդ որում, քաղաքական համակարգի սուբյեkտներից մեկը՝ Բարգավաճ Հայաստանը ամբողջությամբ նախկին վերնախավի ծնունդն ու արժեքների կրողն է և որևէ աղերս չունի նոր՝ հետհեղափոխական արժեքային համակարգի հետ։ Այդ առումով ԲՀԿ-ի ներկայությունն անգամ խոչընդոտող կարելի է համարել նոր որակի, ժամանակակից էլիտայի ձևավորման գործընթացում։

Բայց ասել, որ իշխանությունը հաջողում է նոր էլիտա դառնալու գործում, նույնպես սխալ կլինի։ Անցած ինն ամիսները ոչ շատ երկար, բայց գոնե առաջին փուլի համար եզրահանգումներ անելու համար բավական ժամանակահատված է։ Իսկ ի՞նչի ականատեսն ենք եղել այս ընթացքում։ Պետական կառավարման համակարգի առանցքային պաշտոններում տարերային, առանց որևէ չափանիշի համապատասխանության նշանակումներ, Երևանի ավագանու՝ իշխանության կողմից թշնամական մրցապայքարի մակարդակի հասցված ընտրություններ, հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու անթույլատրելի գործելակերպի շարունակություն նաև ԱԺ ընտրություններում, իշխանության պատգամավորական ցուցակներում Նիկոլ Փաշինյանի ազգակցականների ներառում, Սասուն Միքայելյանի որդու ընտրություն Չարենցավանի քաղաքապետի պաշտոնում, ԱԺ փոխնախագահի պաշտոնը իշխանության նախընտրած քաղաքական ուժին տրամադրելու իմպերատիվ որոշում….։

Թվարկումների շարքը կարելի է երկար շարունակել, բայց կարծում ենք այսքանն էլ բավարար է արձանագրելու համար, որ նոր իշխանությունը սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար չի խորշում միջոցների մեջ խտրություն չդնելու ապաբարոյական սկզբունքից։ Սկզբունք, որը բնորոշ էր ինչպես Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ՝ որոշակի վերապահումով, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանություններին։ Այսինքն՝ քաղաքական մշակույթի, քաղաքական ավանդույթի առումով նոր իշխանությունը շարունակում է նախորդների գործելաոճը՝ իհարկե, արտահայտչամիջոցների որոշակի տարբերությամբ։ Բայց սա ոչ թե ինստիտուցի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD484486.5
EUR549555
RUR7.277.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր